«Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, միասին ճանապարհ ենք անցել, իմ ընկերն էլ մնալու է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականին:
Դիտարկմանը՝ Վանեցյանը սթափվելու կոչ է արել իր հրաժարականի տեքստում, Միքայելյանն ասաց. «Բոլորս պետք է սթափվենք»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ-ում ասածին, թե իր հայտարարությամբ Արթուր Վանեցյանն «աղբամանը նետեց իր ուսադիրները», Սասուն Միքայելյանն ասաց.
«Նման բան ոչ մեկ իրավունք չունի ասի։ Ոչ մեկ իրավունք չունի։ Ես էլ եմ ուսադիր կրել»:
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի տեքստին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե այդ հայտարարությունն արվել է դե յուրե ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, ինչը նշանակում է, որ Վանեցյանը հայտարարություն է տարածել իր գերագույն հրամանատարի դեմ։ «Սպայի պատվի համար դրանից ավելի մեծ անարգանք չկա ... Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը»,-ասել էր Փաշինյանը։
Կարդացեք նաև՝ Եթե սպան նման բան է անում` նշանակում է ուսադիրները գցել աղբամանը. Փաշինյանը` Վանեցյանի մասին
Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Արթուր Վանեցյան