▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են 2 զոհի մասին

«Ազատագրում»-ը գրում է. «ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Վերին Շորժա գյուղի մոտ գտնվող «Շիշ Պալ»-ի դիրքում 2 զոհ ունենք։ Մարտերը Վարդենտում շարունակվում են շփման գծի ողջ երկայնքով:

Հրապարակ.am-ը նույնպես գրում է, որ ադրբեջանական սադրանքի արդյունքում հայկական կողմն ունի 2 զոհ և երեք վիրավոր:

«Գեղամասարի ղեկավար Հակոբ Ավետյանը կայքի հետ զրույցում հայտնեց, որ Նորաբակ գյուղում լսելի են կրակոցների ձայները. Ինտենսիվ կրակոցներ են դիրքերի վրա, որոնք գյուղում ևս պարզ լսվում են, խոշոր տրամաչափի զենքերից են կրակում, այս պահին ևս կրակում են։

Հայկական կողմի զոհերի և վիրավորների մասին Ավետյանն ասաց. «Խոսակցություններ կան զոհերի մասին, բայց այս պահին հստակ որևէ բան չեմ կարող ասել, Աստված անի ճիշտ չլինի»,-գրում է սկզբնաղբյուրը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին