▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՛չ սրբապղծությանը».Ախալքալաքի շուկայում վաճառվող կոշիկները փողոց են դուրս բերել հայ երիտասարդներին

Այսօր Ախալքալաքի Ազատության հրապարակում մի խումբ ջավախքցի ակտիվ երիտասարդների կողմից կազմակերպվեց բողոքի ակցիա:

Ջավախքահայ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, այն կապված էր օրեր առաջ Ախալքալաքի քաղաքային տոնավաճառում վաճառվող կոշիկների հետ` որոնց կոշկատակերին պատկերված էր հայկական ծաղկավոր խաչ:

«Երիտասարդները «Ո՛չ սրբապղծությանը» հայերեն, վրացերեն ու ռուսերեն կարգախոսներով, դիմեցին պատկան մարմիններին, պահանջելով՝ հետաքննել և պարզել, թե որ երկրից է ներմուծվել հիշյալ կոշիկները և այլևս թույլ չտալ նմանատիպ երևույթների կրկնությունը»,-տեղեկացնում է Ա. Ավետիսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին