▲ Դեպի վեր

Ուրբաթ, 02.05.2025 lang.iso lang.iso lang.iso

Ոչ թե ժողովուրդն է պաչել ամենաուժեղ զռացող էշի ճակատը, այլ ՀՀԿ-ն․․․Սայաթ Շիրինյան

Ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Սայաթ Շիրինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։
Մտովի տեղափոխվենք 2018թ. մայիս ամիս՝ ընտրություններին նախորդող օրեր։
Ակնհայտ էր, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն նաև երկրում ստեղծված էյֆորիայի ազդեցության տակ, նիկոլի հետ գործարքի գնացին։
Նպատակը՝ պետական կառավարմանն իրենց տրվելիք պորտֆելների մասնաբաժնով մասնակցություն և պատասխանատվություն ունենալն էր։
Նորմալ եմ համարում։
Բայց շատերի համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե Սերժ Սարգսյանը և իր Հանրապետականներն ինչու ԱԺ-ում անհրաժեշտ ձայներ ապահովեցին իրենց մերժողին։
Ընդունենք ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի պարագայում կար Սերժին մերժելու ու նաև պաշտոններ ստանալու գայթակղությունը, ապա ՀՀԿ-ի պարագայում շատ անհասկանալի է։ Քեզ մերժում են, անարգում են, ստորացնում են, դագաղներ են դնում ձեր դռներին և այլն, և այլն, բայց դու «մեծահոգաբար» ձայներ ես ապահովում քեզ այդ օրը գցողի՞ն։
Տարօրինա՞կ չի։
Միանշանակ դա այդպես չպետք է լիներ, եթե իհարկե նիկոլը Սերժ Սարգսյանի ինչ-որ ծրագրի մաս չէր կազմում։
Այլապես ինչպե՞ս մեկնաբանել։
Եվ ինչո՞ւ դա արեց։ Ինչո՞ւ իրեն մերժողին ինքն էլ չմերժեց, այն էլ այն դեպքում, որ առաջին անգամ լուրջ հիմնավորումներով ՀՀԿ-ն չէր ընտրել նիկոլին։
Իսկ ինչո՞ւ դա արեց երկրորդ անգամ։
Քանի դեռ մինչ օրս որևէ հոդաբախշ խոսք չի հնչել Սերժ Սարգսյանի բերանից, քանի դեռ նա խուսափում է մամուլի ասուլիս տալ ու պարզաբանել, հետևաբար մարդկանց մոտ ձևավորված այն կարծիքը, որ, եթե ՀՀԿ-ն ձայն չտար նիկոլին, ապա կփլուզվեր Սերժ Սարգսյանի կառուցած բուրգը, իրավունք ունի գոյություն ունենալ։
Հ. Գ. Եվ իսկապես, ի՞նչ կլիներ, եթե նրանք՝ (ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը), չմիանային իրենց մերժողներին։
Սերժին «մերժողները» միանշանակ բավարարված կլինեին նրա հրաժարականով։
Հետևաբար՝ նիկոլը վարչապետ չէր ընտրվի, ու կլինեին ԱԺ-ի արտահերթ ընտրություններ։
Վստահաբար երկրում և ոչ մի ցնցում էլ չէր լինի։
Եվ ով գիտի ինչ ճակատագիր կունենար Արցախը, ինչ ապագա՝ Հայաստանաը։
Հ.Գ. Այսքանից հետո պարզ է դառնում, որ ոչ թե ժողովուրդն է պաչել ամենաուժեղ զռացող էշի ճակատը, ինչպես պնդում էր Սերժ Սարգսյանը, այլ ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի «շախմատային» քայլի արդյունքում, ԱԺ-ում անհրաժեշտ ձայներ ապահովելով, նիկոլին վարչապետ դարձնելով։
Հ.Գ. Սերժ Սարգսյանին մերժողների շարքերում երբեք չեմ եղել, առավել ևս՝ նիկոլ սատարողների։
Լակոտակրատիայի իշխանության դեռ չեկած օրերից մինչ օրս՝ պայքարել, պայքարում ու պայքարելու եմ նիկոլախտի դեմ։
Բայց չպարզաբանված հարցերը պետք է բարձրաձայնեմ, անկախ նրանից ում դուր չի գա։
Թքած ունեմ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին