Գյումրիի «Պատանի լրագրողների դպրոցի» սաներն, ովքեր օրերս այցելել էին մայրաքաղաք, եղել ՀՀ կառավարության շենքում, շրջել «Արմենիա», «Կենտրոն» հեռուստաընկերությունների տաղավարներում, «Ռիմա թրավել»-ի գիդ-էքսկուրսավարների հետ զբոսնել Երևանում, գրառում են կատարել ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
«Ապագա լրագրողները ցանկություն էին հայտնել հանդիպել նաև հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հետ: «Վան» հեռուստաստուդիաի պրոդյուսեր Վահան Ղազարյանի խոսքով` երբ պատանիները հայտնել են այդ ցանկության մասին, ինքն անձամբ է փորձել կապ հաստատել Նազենիի հետ. «Եթե անկեղծ` հիասթափություն ունեցա նրա հետ զրույցի ժամանակ, եթե, իհարկե, դա կարելի է զրույց անվանել: Նա խուսափում էր շփվել` չցանկանալով լսել անգամ` ինչի համար եմ զանգել... Իմ կարծիքով` եթե դու հանրային մարդ ես ու եթե քեզ զանգահարում են, պետք է մինչև վերջ լսես` ինչի մասին է տվյալ անձի խնդրանքը, ոչ թե ասես`«սխալ եք զանգել» ու վերջ, եթե անգամ սկզբում շփոթվել, ասել եմ ոչ թե Նազենի, այլ Նազելի»,- ասաց Վահան Ղազարյանը»:
Ի դեպ, bem.am-ը այս առիթով պարզաբանում է խնդրել Նազենի Հովհաննիսյանից, ով, մասնավորապես, նշել է. «Առաջին անգամ եմ լսում, որ ինձ զանգել են և ես «խուսափել եմ» խոսել, որովհետև ես միշտ եմ պատասխանում զանգերին, եթե նկարահանման չեմ … Այլ դեպքում իմ հեռախոսազանգերին կարող է պատասխանել յուրաքանչյուրը, ում ես վստահել եմ այդ պահին իմ աշխատանքային հեռախոսը և ավելին՝ չի կարելի շփոթել մարդու անունը, եթե զանգել են կոնկրետ տվյալ մարդուն: Ով էլ վերցնի իմ հեռախոսը, լսի ՆԱԶԵԼԻ, կասի, որ սխալվել են. Դա իրականություն է, քանզի իմ անունը ՆԱԶԵՆԻ է: Թեև չգիտեմ՝ ում կամ ինչի մասին է խոսքը…»:
Լուսանկարը Վահան Ղազարյանի ֆեյսբուքյան էջի գրառումից` համապատասխան նյութի վերաբերյալ