▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օձերի խայթոցի թիվը նվազել է. գլխավոր թունաբան

Այս տարի Հայաստանում օձերի խայթոցի 12 դեպք է գրանցվել: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարել է  ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը՝ միաժամանակ նշելով, որ այս տարվա ընթացքում օձերի խայթոցների թիվը նվազել է՝ համեմատած նախորդ տարվա հետ:

Թունաբանը խորհուրդ է տվել օձի խայթոցի դեպքում՝ որպես առաջին օգնություն՝  բերանով արտածծել թույնը, վնասված վերջույթն անշարժացնել  և հասցնել մոտակա հիվանդանոց:

Միքայել Գաբրիելյանը  նշել է, որ հանրապետությունում ամենատարածվածը հայկական իժը և գյուրզան են: Թունավոր են համարվում  նաև սև կարիճները, որոնց խայթոցի դեպքում պետք է հասցնել հիվանդանոց:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին