▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչինչ չէր փլուզվել, որ հետո վերականգնվելու կարիք ունենար. Պուտինը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է հայ լրագրողի հարցին, թե ինչպես է Ռուսաստանը Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո կվերականգնելու Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը:

 

 

 

 

 

 

 

«Իսկ ի՞նչը պետք է վերականգնենք: Ոչինչ չէր փլուզվել, որպեսզի հետո վերականգնվելու կարիք ունենար: Հայաստանի հետ հարթ հարաբերություններ ունենք: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամն է:

 

 

 

Ի՞նչը վերականգնենք, պետք է զարգացնանք այն, ինչ ունենք: Հայ ժողովուրդը ռուս ժողովրդի մտերիմ դաշնակիցն է Անդրկովկասում: Այդպես եղել է պատմականորեն, հույս ունեմ՝ այդպես կշարունակվի: Մենք պետք է առաջնորդվենք աշխարհում և տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի իրողությունից, առաջնորդվենք մեր հնարավորությունների պահանջներով: Մենք դա կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, ով հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա»,- ասել է Պուտինը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին