▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օգնեք այս իշխանություններին ուղարկենք Բաքու.. Ընդդիմադիր պատգամավորն՝ իշխանական լրագրողին

Օգնեք այս իշխանություններին ուղարկենք Բաքու.. Ընդդիմադիր պատգամավորն՝ իշխանական լրագրողին

«Ձեր խոստումները, որ իշխանափոխություն կլինի, մնացին օդում. ո՞վ է մեղավոր և ի՞նչ սխալների արդյունքում դուք հերթական անգամ ձախողեցիք»,- Խորհրդարանական ճեպազրուցների ժամանակ նման հարց ուղղվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, ինչին խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Մեր ձախողումը երկրի վտանգի վրա այնքան ուղղակի ազդեցություն չի ունեցել, որովհետև Նիկոլ Փաշինյանի ձախողումները շարունակվում են: Այսինքն՝ մեր ձախողումը իր ձախողումները չկանխելն է: Եթե դուք այս երկրի մասին մտածում եք, դուք պետք է օգնեք մեզ, որպեսզի այս իշխանությունները շուտ գնան Բաքու, որովհետև Երևանում իրենց ոչ ոք չի սպասում»: Խաչատրյանը ընդգծեց, որ այս տարվա ընթացքում եղել են բողոքներ, բողոքների ալիքը մեծացել է: «Մենք ասել ենք, որ մեր օրակարգը իշխանություններին հեռացնելն է, չենք ասել, որ դա կլինի դեկտեմբերի 6-ին: Այո՛, մեր քաղաքական նապատակը ուժի մեջ է: Այս երկիրը փրկելու համար իրենք պետք է գնան՝ ինչքան շուտ, այնքան լավ»,- ասաց Խաչատրյանը:

***

«Երբ այս իշխանություններին հարցնում էինք արցախցիների վերադարձի իրավունքի մասին, իրենք ասում էին՝ այդ հարցը այս սահմանումով մեզ համար ընդունելի չի: Երբ ասում էինք՝ իսկ ձեր ձևակերպումը ո՞րն է, էլի ո՛չ հերքում էին, ո՛չ հաստատում, ժողովրդի լեզվով ասած՝ ոչ գվում, ոչ բվում»,-Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների վերադարձի հարցին: «Իրենք ընդունում էին, որ այդ հարցը օրակարգային է: Այդ հարցի չբարձրացնելը հիմնավորում էին նրանով, որ «հենց այդ հարցը բարձրացնենք, Ալիևը հակառակ հարցը կբարձրացնի: Իրենք չեն բարձրացնում, Ալիևը այդ հարցը բարձրացնում է: Երբ Ադրբեջանը խոսեց ադրբեջանցիների վերադարձի մասին, այստեղից իշխանությունները ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին: Որովհետև հենց այստեղից հերքեն, այնտեղից իր ստորագրությամբ մի հատ թուղթ կտպեն»: Խաչատրյանի համոզմամբ Արդրբեջանցիների Հայաստան վերադարձի հարցը կա բանակցային օրակարգում: «Եթե Փաշինյանը համարում է, որ Կիրանցի երեխաները ավելի ապահով են, որ թուրքերն իրենցից մի 20 մետրի վրա են, հավանաբար ինքն էլ ուզում է իրեն ավելի ապահով զգա, որ իր դաչայից մի 20 մետրի վրա էլի թուրքեր գան ապրեն»,- հավելեց Խաչատրյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին