«Ոնց չեմ սիրում սենց կեղծ բաներ, թե ասա դու կարաս մի օր հաց չուտես, էլ չեմ ասում կերածդ «սթորի» չանես, որ մի հատ էլ մեզ ես ասում»,-գրել է լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդադառնալով հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի կոչին։
Վերջինս գրել էր․ «Բոյկոտ է պետք, բոյկոտ ու համահայկական հացադուլ։
Գոնե մի օր մենք բոլորս պիտի սովենք, մտածված հացադուլ հայտարարենք ու անենք ի վերջո, որ Հայաստանում եղող տուրիստը տեսնի փակ խանութները, սուպերմարկետներն ու բանկերը, քաղցած մնա ու հարց տա՝ ինչու, որ կանգնի ու լռի գոնե մի օր էդ երկիրը, որ սովամահ եղող հայրենակիցների մասին Հայաստանում ու աշխարհում իմանան։
Սա է լուծումը։ Լավ, եթե պետականորեն սա չի լինում մասնավորով ու համաժողովրդական հո կարելի՞ է անել»,-գրել է նա»։
Անդրադառնալով թեմային՝ ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանը գրել է․
«Համացանցում նկատեցի, որ Նազենի Հովհաննիսյանի բոյկոտի ու հացադուլի կոչի վերբերյալ տարատեսակ քննարկումներ է ծավալվում, իսկ որոշ դեպքերում ի պատասխան Նազենիին, վերջինիս ծաղրում, վիրավորում կամ պիտակավորում են: Եթե սա անեին միայն «նիկոլական» երիտթուրքերը ես կհասկանայի, բայց երբ դա անում են իրենց ընդդիմադիր հռչակածները, մեղմ ասած զզվանք եմ զգում իրենց նկատմամբ:
Նախ, Նազենին էլ է այս երկրի քաղաքացի ու վստահեցնում եմ, որ այսօրվա Հայաստանի ու Արցախի վիճակն ազդում է նաև իր կյանքի, գործունեության ու հոգեբանության վրա: Մարդ ա մեր նման, ով ցավ ա ապրում այն ամենի համար ինչ տեղի ա ունենում:
Ինչ վերաբերվում է Նազենիի հացադուլի կոչին: Գիտեք, ամեն մարդ իր կերպ է պատկերացնում պայքարը, բայց վստահ եմ, որ և´ Նազենին, և´ մնացածս լավ պատկերացնում ենք, որ հացադուլի կգնան մեկ կամ երկու տասնյակ քաղաքացի: Ի վերջո պայքարի այդ ձևն արդյունք չի տա, որովհետև այսօրվա կառավարիչները թքած ունեն մեր ու ու մեր մյուս քաղաքացիների վրա, թքած ունեն, թե ով ինչից է մեռնում, թե ում ինչպես են հենց իրենք սպանում: Եվ հետո, արդյունք չի տա, որովհետև իր մեջ ուժի գործադրում չկա:
Այնուամենայնիվ բոյկոտի հետ համաձայն եմ, բայց բոյկոտը պետք է լինի հստակ պայքարի տեսքով: Մենք պետք է բռունցքներով (և ոչ միայն) կռիվ տանք մեր երկրի ներսում` մեր երկրի վաղվա օրվա համար: Պետք է ներքին թուրքի դեմ կանգնենք համախմբված, պոպուլիստի դեմ հայրենասիրությամբ, զենքովի դեմ զենքով:
Հ.Գ. Պետք է սպանենք մեր մեջի «ես»-ը, որ ապրի «մենք»-ը»:
Դիտեք նաև՝