▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օհ, սիրելիս... Կոնչիտան հակադարձել է Արամ MP3-ին

Արամ MP3-ը կարծիք էր հայտնել, որ Կոնչիտայի մասնակցությունը նորմալ չի Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթին: Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտան հակադարձել է Արամ MP3-ին: 

«Օհ, սիրելիս, փաստորեն նա չի՞ ամուսնանա ինձ հետ: Ճիշտն ասած ես լուրջ չեմ համարում այն ամենն, ինչ Արամ mp3-ն ասել է իմ հասցեին: Միայն մի բան պետք է հստակեցնել. Արամը կարծում է, որ ես ցանկանում եմ կին լինել, սակայն ես կին եմ միայն աշխատանքի բերումով: Ազատ ժամանակ ես տղամարդ եմ և դա երբեք չի փոխվի: Եթե դու դժվարանում ես հասկանալ այս ամենը, ապա ես կարող եմ բացատրել քեզ»- ասել է Կոնչիտան. գրում է blognews.am-ը` հղում տալով   «Heute» պարբերականին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին