▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիմպիական խաղերը հետաձգվեցին 1 տարով

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը համաձայնել է հետաձգել 2020թ Օլիմպիական խաղերը, որը պետք է կայանար Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը: Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է լրագրող Դևին Էրուն:

«Հաշվի առնելով ներկա իրավիճակը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները՝ ՄՕԿ-ի նախագահը եւ Ճապոնիայի վարչապետը եկան եզրակացության, որ ամառային 32-րդ օլիմպիական խաղերը Տոկիոյում պետք է կայանան 2020 թվականից հետո, սակայն ոչ ավելի ուշ, քան 2021 թ. ամառը՝ ի բարօրություն մարզիկների, խաղերում ներգրավված բոլոր մարդկանց ու միջազգային հանրության համար»,- գրված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մեկ տարով հետաձգվել է նաև ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին