▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞նց եք խմելու ու ծիծաղելու, երբ սևազգեստ մայրերը ողբում են գերեզմաններին. Արցախում անհետ կորած զինվորի մայր

Արցախում անհետ կորած համարվող Սենո Երկանյանի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի ժողովուրդ,ես մտածում էի մենք հզոր ազգ ենք,իրար բռնած,իրար դարդն ու ցավը հոգացող։Սաղ սուտա։Չկա նման բան։Եղունգ ունե՞ս,գլուխդ քորի,հիմա սենցա։Խոսում են մեծ ֊մեծ,մթամ ցավում են։Դուրս ես գալիս փողոց ,տեսնում ես թէ ոնց են արագ արագ առևտուր անում քանի չի վերջացել ապրանքը,տոնածառ են առնում,խաղալիքներ։Մնացածն էլ որպեսզի հարևանները չիմանան ,Դիլիջանի,Ծաղկաձորի ու մնացած տեղերի հյուրանոցներն են զբաղեցնում,քանի տեղ կա։Բայց երբ մտնում ես ֆեյս,քննադատում են մեկը մյուսին։Բա էտ ո՞նց եղավ։Մոռացա՞ք զոհվածների մասին,մոռացա՞ք անհետ կորածների մասին,բա՞ գերիները։Ի՞նչի մեր տղերքը չէին ուզում Ամանոր։ Ուրախանալ չէի՞ն ուզում։Ինչի՞ ,այդ ամանորը մեր երեխեքից թանկա՞։ՀԱ՞։Ի՞նչ շուտ եք մոռանում ձեր հանգիստը ապահովվող տղերքի զոհաբերությունը,արյունը դեռ չսառած։Ամաչում եմ ձեր փոխարեն։Ամաչում եմ »:

Իսկ մեկնաբանություններում ավելացրել է.

«Ես շաբաթը 2 անգամ գնում եմ Եռաբլուր, կանգնում, ներողություն խնդրում ամեն մեկի թափաած արյան համար, մի կտոր հաց կուլ չի գնում: Իսկ որոշ մարդիկ արհամարհում են, դերասանություն անելով Նոր տարվան պատրաստվում: Ոնց եք նստելու Ո՞նց եք խորոված ուտելուո՞նց եք խմելու ու ծիծաղելու, երբ սևազգեստ մայրերը ողբում են զոհված զինվորների գերեզմաններին:

Սիրտս մղկտում ա. Ամոթ եմ զգում բոլորի փոխարեն: Գոնե հարգանք ունեցեք, սա պատերազմ չէր, սա 2-րդ ցեղասպանությունն էր, ուշքի եկեք, ժողովուրդ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին