▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞նց կարան ադրբեջանցիները հետ քաշվեն Իշխանասարից, եթե դիմացները էս թուլամորթն է. Վահե Հակոբյան

Ես կարծում եմ, որ երբ այս կառավարությունը փոխվի, մեզ հաջողվի իրենցից ազատվել ու երբ Հայաստանի շահերը կներկայացնեն այն մարդիկ, որոնց իրական բոլոր շարժառիթները բխում է ազգային և պետական շահից, այդ դեպքում մենք կունենանք նաև հնարավորություն ազատել այդ ճանապարհները, նաև՝ Ճակատենինը:

Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին ԱԺ-ում պատասխանելով Գորիս-Կապան ճանապարհի վերաբացման հնարավորության մասին լրագրողների հարցերին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը և շեշտեց, որ միայն այդ դեպքում է հնարավոր բանակցությունները բերել առողջ դաշտ, այլ ոչ թե այն մշտապես վարել զիջումների պարտությունների ներքո:

Վահե Հակոբյանը հայտարարեց, որ տեղեկություն չունի Իշխանասարի հատվածից ադրբեջանական զինուժի հետքաշման լուրերի առնչությամբ: Նրա խոսքով, ըստ երեւույթին, եղանակային պայմանները վատացել են, ադրբեջանցիներն էլ պատսպարվել են այդ հատվածում գտնվող իրենց ամրություններում եւ չեն երևում սարի գլխին, իսկ իրականում հետ քաշվելու մտադրություն չեն կարող ունենալ՝ ելնելով Հայաստանի իշխանությունների գործելաոճից։

http://asekose.am/filemanager/uploads/2021/04/week-3/Vahe_Hakobyan.jpg

«Իրենք տեսնում են, որ իրենց դեմ թուլամորթ, անատամ անձնավորություն է, ո՞նց կարող է նման պայմաններում իրենց զորքին հետ քաշեն, մի պահ ձեզ դրեք Ալիևի տեղը՝ հետ կքաշվեի՞ք»,-ասաց Հակոբյանը և, պնդեց, որ ադրբեջանցիները ոչ մի միլիմետր հետ չեն քաշվել:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին