▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞նց կարելի էր մեր հողը տալ, իսկ մեր զավակներին այդպես թողնել բախտի քմահաճույքին. Հրանտ Թոխատյան

Մի խումբ մտավորականներ, որ օրերս արդեն եղել են ՌԴ և Ֆրանսիայի դեսպանատների մոտ և հանձնել են նամակներ, որում խնդրում են աջակցել հայ գերիների և անհետ կորածներին վերադարձնելու հարցում, այսօր գտնվում էին ԱՄՆ դեսպանատան մոտ և կրկին նամակ են փոխանցել։

«Հանձնեցինք մեր նամակ-խնդրանքը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: Ասացին, որ դեսպանը կծանոթանա նամակին և մեզ կպատասխանեն»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ակցիայի մասնակից դերասան Հրանտ Թոխատյանը։

Հարցին, թե, ըստ նրա, ինչո՞ւ են տարածքների վերադարձի օրերը հստակ՝ օր ու ժամով, սակայն գերիների վերադարձի հարցն այդպես էլ չի հստակեցվել, դերասանը պատասխանեց. «Նույն հարցը բարձրացրել ենք մենքԱմենավրդովեցուցիչ փաստը դա է, որ հուզում է բոլորիսՈ՞նց կարելի ա մեր հողի կտորը սրտից պոկել, վերադարձնել, իսկ մեր զավակներին այդպես թողնել բախտի քմահաճույքին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին