|
Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոնց Նիկոլը երկիր ա կառավարում, ոնց Սուրիկ Սյունիի բանակը երկիր ա պաշտպանում, ոնց Օմեգան արտաքին քաղաքականություն ա վարում, էդպես էլ Հայաստանի հավաքականը ֆուտբոլ ա խաղում»։ *** Հայաստանի ֆուտբոլի հավաքականն աշխարհի 2026թ առաջնության շրջանակում այսօր անցկացրեց ընտրական առաջին հանդիպումը: Մեր թիմը սեփական դաշտում ընդունեց այս տարվա Ազգերի Լիգայի հաղթող Պորտուգալիայի ընտրանուն և պարտվեց 0:5 հաշվով: *** |
|
Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ու քանի դեռ նորմալ երկիր չունենք, կհայտնվենք աբորիգենների դերում, կգան, կկրեն... կգնան: Մի հատ էլ կծիծաղեն վրաներս, մինչդեռ մենք չտեսի պես իրենց ֆանատի դերը կտանեք: Կգան, կկրեն, կծիծաղեն վրաներս ու կգնան: |
***
|
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի՛ մեղադրեք Հայաստանի ֆուտբոլի հավաքականին խայտառակ պարտության համար։ Հակառակը, պետք է նույնիսկ շնորհակալություն հայտնել, որ 10:0 հաշվով չպարտվեցին։ *** |
|
Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չի կարա երկիրը տոտալ ձախողվի, բայց ասենք առանձին վերցրած ֆուտբոլը հաջողվի: |
***
|
Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը․ «Արարատը Կիևի Դինամոյի հետ ֆուտբոլ է խաղում։ Խաղի 89-րդ րոպեն է, հաշիվը՝ 7-0 հօգուտ Դինամոյի։ Բոլորը զայրացած անջատել են հեռուստացույցները, մենակ՝ Վաղոյի տնից է ֆուտբոլի ձայն գալիս։ Հարևանը՝ Գագոն, ձայն է տալիս․- Այ տղա՛, Վաղո՛, դա ֆուտբոլ ա՞ որ նայում ես։ Դիտեք նաև՝ |


