Ոնց որ ուզենան էս ժողովրդին Հայաստանից հանեն, ասեն՝ գնացեք երկրից․․․Կոմիտասի շուկայի առևտրականներ
Կոմիտասի շուկան՝ վերացման վտանգի տակ․ Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան ուղիղ միացումը։
Նշենք, որ մարտի 8–ի նախօրեին Կոմիտասի շուկայի վաճառողներին «անակնկալ» են արել` հայտնելով, որ պետք է ազատեն շուկայի տարածքը։ Աշխատողներն անելանելի վիճակում են հայտնվել, չգիտեն` ինչ անել, ուր գնալ։
Կոմիտասի շուկայում շատերն իրենց ապրանքը վաճառում են արդեն 30-40 տարի, տարածքին սովորել են, ունեն իրենց մշտական հաճախորդները։
Նրանցից որոշները փորձել են տնօրենությունից հասկանալ` ինչ է լինելու շուկայի ճակատագիրը, նույնիսկ առաջարկել են` եթե վերանորոգվելու և կրկին շուկա է դառնալու, պատրաստ են ավել վճարել հետագայում, միայն թե շարունակեն իրենց գործը։ Սակայն նրանց այս պահի դրությամբ ոչինչ հայտնի չէ։
Ըստ տեղեկությունների, Կոմիտասի շուկան գնել է «GTB Holding»-ը, որը նաև կառուցում է Արարատի մարզի մետաղագործական գործարանը։
«GTB Holding» ընկերությունը, պարզվում է, պատկանում է գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին: Վերջինս Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է, սակայն, ըստ տարբեր աղբյուրների՝ նա որևէ գործառնական առնչություն չունի Արմեն Սարգսյանի հետ, և փեսա-աներ համատեղ բիզնեսներ չեն վարում: