Դիտեք նաև՝
ArmLur.am-ի տաղավարում հյուրընկալվել էր երգչուհի Հասմիկ Կարապետյանը։
Ընտանիք և կարիերա… Ինչպես՞ է համատեղում Հասմիկ Կարապետյանը.
«Երբ ընտանիք կազմեցի, շատ դեպրեսիվ վիճակի մեջ հայտնվեցի, որովհետև երկար ժամանակ արվեստում չէի, չէի ստեղծագործում։ Հետո հասկացա, որ չեմ կարող չզբաղվել կարիերայով։ Ես դեռ չեմ կարող հիմա չլինել բեմում։ Երբ ինձ ասում էին՝«դե հիմա ընտանիք ես կազմել, թող էլի էտ ամենինչը», ոնց որ դանակով իմ սիրտը կտրատեին մի քանի մասերի՝ նույնիսկ էտ խոսքից ու ես հասկացա, եթե ուզում եմ երջանիկ անձ լինեմ, երեխաներիս համար հոգեպես առողջ մայր լինել, պիտի շարունակեմ։ Ես դա շարունակում եմ կյանքի գնով և ինձ մոտ ստացվում է:
Ընտանիքն էլ չբուժեց և չծածկեց այն բացը, որը տվեց արվեստի պակասը։ Նույնիսկ մտածում եմ` կարողա պիտի չամուսնանայի, ընտանիք չկազմեի ու լիարժեք նվիրվեի արվեստին, ամուսնանայի արվեստի հետ։ Ես ամուսնուս ասել եմ, որ օրը կասես` կամ ընտանիք ,կամ ստեղծագործական կյանք, ես հաստատ կհիասթափվեմ»։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝