Ոնց որ թելով տրուսիկով մտնես եկեղեցի կամ 1 շաբաթ չլողանաս՝ գնաս սիրուհուդ մոտ․ Աշոտյան
«Ինչին կպնում եք էս գործով, փլվում ա: Ձեզ չեն հարգում նախաքննության մարմինները, որ սենց գործ են սարքել, ուղարկել ու դուք ստիպված փորձում եք իրենց հետևից սանիտարի գործ անել, մաքրել: Էդ նույնն ա, ոնց որ խաշ կերած գնաս ստոմատոլոգի մոտ, ոնց որ թելով ներքնաշորով մտնես եկեղեցի, ոնց որ մի շաբաթ չլողանաս, գնաս սիրուհուդ մոտ... անհարգանքի նշան ա: Էս գործը այ տենց սարքած գործ ա»,- դիմելով դատավոր Վահե Դոլմազյանին՝ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Դատավորը դիտողություն արեց՝ օրինակների մասով. «Եթե մյուս անգամ պատգամավոր կլինեք, թելով տրուսիկի մասին կխոսեք ԱԺ-ում»: Թարմացված․ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։ Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն են ներկայացրել Կոլումբիայի պաշտոնաթող նախագահ Անդրես Պաստրանան, ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ, Վրաստանի նախկին ԱԳՆ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղ. խորհրդի նախագահ Գեորգի Ծերեթելին, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Աղվան Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանը: |