▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օնիկ Գասպարյանը ժամը 8։30-ից իր աշխատասենյակում է․ գեներալ Տիրան Խաչատրյան

Մինչ կառավարությունը դատարաների վրա ազդելու մասին իր հերթական հայտարարությունն է  անում՝ նշելով, թե ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է իրավունքի ուժով, եւ դատարանը չի կարող գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին վերականգնել ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը այսօր՝ մարտի 18-ի առավոտյան 8։30-ից իր աշխատասենյակում է եւ բնականոն աշխատանքային ռիթմի է անցել ԳՇ պետի կարգավիճակում։

Այս մասին հայտնում է Yerevan.today-ը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանը վերականգնել է նրան աշխատանքի, քանի դեռ դատական վեճը ավարտին չի հասել։

Օնիկ Գասպարյանի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խարչատրյանն այս պահին գտնվում է հոսպիտալում՝ առողջական խնդիրների պատճառով։ Թե ինչ խնդիրներ են, պարոն Խաչատրյանը չի ցանկացել մանրամասնել, միայն տեղեկացրել է, որ ճիշտ են կայքի այն տեղեկությունները, որ Օնիկ Գասպարյանը ներկայացել է աշխատանքի։

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին