Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ մոտենում են Սև Ուրբաթը, Կիբեր Երեքշաբթին, Ամանորը, մարդիկ օնլայն գնումներ են կատարելու, գովազդներ են հայտնվելու՝ «թույն» առաջարկներով, որոնց մի մասը կեղծիք է լինելու: Մեդիափորձագետը թվում է քայլեր, որոնք կարող են զերծ պահել խաբեությունից. «Օգտվեք վճարային համակարգերից, որտեղ ձեր քարտը չի երևում, օրինակ՝ PayPal-ից: Այնտեղ բողոքարկելու մեծ հնարավորություններ կան: Բայց կան նաև կեղծ կայքեր, որոնց վրա PayPal չի լինում:
Ամենալավ տարբերակը՝ ունենալ իզոլացված վիրտուալ մի քարտ՝ օնլայն գնումների համար: Գնումները կատարում եք այդ քարտից, ոչ թե աշխատավարձի քարտից: Քարտի վրա գումար չեք պահում:
Կան խանութներ, որոնք ներկայանում են որպես հայտնի բրենդներ: Անունն ու հասցեն google-ով փնտրեք և համեմատեք:
Եթե ապրանքը 5-20 անգամ զեղչված է, ապա այդ կարգը արժե ստուգել, թե ինչքան ժամանակ առաջ է կայքի հասցեն գրանցված եղել՝ whois.com, scamadvizer.com կայքերով:
Ավելի լավ ա օգտվեք վստահելի խանութներից, մի տրվեք գովազդներին»:
Դիտեք նաև՝