Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի <<Համերգ ճեմասրահում>> նախագիծը հունիսի 25-ին հյուրընկալեց միջազգային ճանաչում վայելող դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանին: Մենահամերգն ամբողջովին նվիրված էր 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտոր` Իգոր Ստրավինսկուն: Համերգի ընթացքում Դաշնակահարը կատարեց Կոմպոզիտորի երեք ճանաչված բալետների վիրտուոզդաշնամուրային փոխադրումները՝ <<Պետրուշկա>>, <<Սրբազան Գարուն>> և <<Հրեղեն Հավք>>, ինչպես նաև Ստրավինսկու օրիգինալ դաշնամուրային ստեղծագործություններից մեկը՝ խաղալիք դաշնամուրի վրա: Խաղալիք դաշնամուրին են անդրադարձել այնպիսի աշխարհահռչակ կոմպոզիտորներ, ինչպիսիք են ամերիկացի Ջոն Քեյջը, գերմանացի Կարլհայնց Շտոքհաուզենը և այլոք: Շքասրահը լեփլեցուն էր և մարդիկ ոտնկայս հետևում էին Դաշնակահարի կատարմանը` խաղալիք դաշնամուրի վրա` հատակին: