«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկ Մարությանը, որ մոնոներկայացումներից հետո որոշել է նախընտրական հյուրախաղերով շրջել մայրաքաղաք Երեւանում, պետք է ազնիվ պատասխանի մի կարեւոր հարցի. իր կինն ու երեխաները ո՞ր երկրի քաղաքացիներ են:
«Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, երկու օր շարունակ փորձեց քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանից կամ նրա թիմից պարզել, թե արդյոք Մարությանի երեխաները եւ կինը՝ Իվա Մարությանը, Չեխիայի Հանրապետության քաղաքացիներ են, թե ոչ, արդյոք նրանք երկքաղաքացիներ են, սակայն ապարդյուն. չստացվեց: Պետական կառույցներն էլ այս ինֆորմացիան համարում են անձնական տվյալ՝ գաղտնիք:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել առ այն, որ նրանք օտարերկրյա քաղաքացիներ են: Հուսանք՝ այս հրապարակումից հետո շատ թափանցիկ «քաղաքապետը» իր առաջիկա մոնոներկայացումներից մեկում կբացատրի, թե իր ընտանիքի անդամները որ երկրի քաղաքացիներ են, որով ի ցույց կդրվի նաեւ նրա սերն ու վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ»: