▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ գործից դուրս գամ, կգամ Ձեզ մոտ, սպասեք 7 տարի. Արմեն Սարգսյանն այցելել է PicsArt

Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հյուրընկալել են Հայաստանում գործող և համաշխարհային ճանաչում ունեցող PicsArt ընկերությունում։ Նախագահը բարձր տրամադրությամբ շրջում է ընկերության տարածքում ու կատակում աշխատակիցների հետ։ Չինաստանից եկած ու չինարեն սովորած աշխատակիցներին նախագահը նույնիսկ անեկդոտ պատմեց․

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հայկական ռադիոյին հարցնում են՝ որքան հայ կա աշխարհում, ասում է՝ չինացիների հետ միասին 1 միլիարդ 300 միլիոն և 15»։

Ապա ընկերության խոհանոցով անցնելիս նախագահն իր հիացմունքը հայտնեց ու կատակով ասաց, որ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո տեղափոխվելու է այստեղ աշխատելու։

«Լավ եք աշխատում։ Ես, որ գործից դուրս գամ, կգամ Ձեզ մոտ։ Սպասեք 7 տարի»,– ծիծաղելով ասաց նախագահը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին