▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր հատվածներից են հայտնաբերվել զոհված զինվորների մարմինները.Ներկայացնում է անհետ կորածի հարազատը

Երեկ որոնողական աշխատանքների արդյունքում բերվել է 8 մարմին:

Այս մասին ֆեյսբուքյան իր եթերում հայտարարել է անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը՝ Արսեն Ղուկասյանը, ով ներկայացրել է, թե մարմիններից քանիսը որտեղ են հայտնաբերվել: Մասնավորապես, երկու մարմին բերվել է Հադրութի Քոշբեկ տարածքից (մեկը քաղաքացիական անձ), 4 մարմին Ջաբրայիլի Պիրախմեդլի տարածքից, մեկ մարմին հանել են Պիրախմեդլիից դեպի Արա լեռ հատվածից, եւս մեկ մարմին Դավիթ Բեկից: Ղուկասյանն ընդգծեց, որ այսօր որոնումների համար մեկնելու են Հադրութ, Ջաբրայիլ, Նյուվադի, գուցե նաեւ Կուբաթլի:

«Ողջ զինծառայողների խմբերի որոնումների վերաբերյալ ուղղություն չենք հայտարարում: Վաղը պատրաստվում ենք մեր տղերքից 2-3 հոգով գնանք Երեւան: Մարդիկ կան, որոնց հետ պետք է խոսենք նույն հարցերի վերաբերյալ: Կարող է Երեւանում բոլոր ծնողներով հանդիպենք, խոսենք»,- ասաց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին