▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր հայտնի անձնավորության թմրանյութի մատակարարն է այրվածքներով հիվանդանոց տեղափոխված ու կնոջն ինքնասպանության հասցրած տղամարդը

Օրեր առաջ shamshyan.com-ը տեղեկացրեց, որ մարտի 10-ին, Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոնից ոստիկանության Մարաշի բաժանմունք  ահազանգ է ստացվել, որ ժամը 07:30-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում մահացել է  37-ամյա Անուշ Մ.-ն. վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել մարտի 5-ին:

Այդ օրը նշված կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան 9-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանից «ամբողջ մարմնի ջերմային այրվածք բոցով, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 85 տոկոս այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին, իսկ կարճ ժամանակ անց «զույգ դաստակի ջերմային այրվածք բոցով, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 5 տոկոս» ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի տղամարդ:

Ըստ ֆոտոլրագրողի՝ հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ տեղափոխվածներն են՝ Երևանի բնակիչներ, 37-ամյա Անուշ Մ.-ն և 48-ամյա Վահե Հ.-ն:

Ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ մարտի  5-ին Արարատի մարզի գյուղերից մեկի կիսակառույց շինության մեջ նրանցից մեկը հագուստի աղտոտված հետքը մաքրելու համար բենզին է օգտագործել, որի ժամանակ ծխախոտի գլանակից առաջացել է հրդեհ, և վերջիններս ստացել են  նշված վնասվածքները:

ՀՀ Ոստիկանությունից, սակայն, 168.am-ին տեղեկացրել էին, որ Արտաշատի բաժնում քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, քրգործն ուղարկվել է նախաքննական մարմին:

Սա նշանակում է, որ նախնական վարկածը հերքվել է, ու քրգործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշով:

Կայքին ևս տեղեկություններ են հասել այն մասին, որ կինն ինքնասպանություն է գործել այդ եղանակով, և տարածքում գտնվող ամուսինը նույնպես այրվածքներ է ստացել:

Չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը՝ նշենք, որ մեր տեղեկություններով՝ մահացած կնոջ ամուսինը՝ Վահե անունով տղամարդը, ով իրականում Վահե Ս.-ն է, թմրամոլ է, և կինը, այլևս չկարողանալով հանդուրժել թմրամոլ ամուսնու հետ կյանքը, դիմել է ինքնասպանության:

Կայքին այլ տեղեկություններ են հասել այդ անձնավորության մասին:

Վահե Ս.-ն այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում, մեր ունեցած տեղեկություններով, որպես ամբաստանյալ է անցնում թմրամիջոցներ իրացնելու կասկածանքով:

Ի սկզբանե վերջինիս մեղադրանք է առաջադրված եղել թմրանյութեր իրացնելու համար, սակայն Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, ով սովորություն ունի քաղաքի սրճարաններում հեռախոսով բարձր գոռալով դատավորներին կարգադրել այս կամ այն մարդուն կալանավորել, վերաորակել է նշված անձի մեղադրանքը՝ իրացումը փոխելով պահելու հանցակազմով, 266-րդ հոդվածը՝ փոխարինելով 268-ով: 

Իրականում այս երկու հոդվածներն իրարից տարբերվում են՝ ինչպես բովանդակությամբ, այնպես էլ՝ արարքների ծանրությամբ և հետևաբար՝ պատժով: Կարճ ասած՝ թմրանյութ իրացնելն անհամեմատ ավելի ծանր հանցանք է, քան պահելը:

Ըստ որոշ տվյալների՝ Արթուր Մկրտչյանի կողմից Վահե Ս.-ի արարքի վերաորակավորումը բարի կամքի դրսևորում չէ տվյալ անձի նկատմամբ. ըստ օդում կախված լուրերի՝ վերջինս ՀՀ գործող իշխանության ներսում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց մերձավոր շրջապատի համար թմրանյութ մատակարարող անձնավորություններից է:

Դատախազությունը բողոքարկել է արարքը վերաորակավորելու Արթուր Մկրտչյանի դատավճիռը, և հիմա Վերաքննիչ քրեական դատարանը պետք է որոշի՝ Վահե Ս.-ն սոսկ թմրանյութ պահո՞ղ է, թե՞ իրացնող:

Այլ կերպ ասած՝ դատախազությունը պնդում է, որ Վահե Ս.-ն կատարել է Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածով նախատեսված հանցանք՝ իրացրել է թմրամիջոցներ:

Այս պահին գործի վերաբերյալ մանրամասներ, անուններ ու այլ տվյալներ հայտնելուց զերծ կմնանք, քանի դեռ չկա վերջնական դատավճիռ, բայց մի անուն, այնուամենայնիվ, կհնչեցնենք:

Վահե Ս.-ն, ըստ մեզ հասած տեղեկությունների, թմրանյութ է մատակարարել, մասնավորապես, կատակերգակ դերասան, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և Նիկոլ Փաշինյանի աջակից և մոլի երկրպագու Հովհաննես Ազոյանին, ով Արցախի ու Հայաստանի համար կործանարար պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ, պատերազմական հանցագործ Իլհամ Ալիևի դեմքին վերջապես խաղաղություն էր տեսել: Միգուցե Ալիևի դեմքին խաղաղություն տեսնելու պահի՞ն էլ Հովհաննես Ազոյանը գտնվել է թմրամիջոցների ազդեցության տակ…

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել նաև հակառակ կողմի կարծիքը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին