▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Տպավորություն է , որ ինչ որ բան եք ծխել, հարգելի պատգամավոր...

Խմբակային բռնաբարության համար դատապարտված ընտրակեղծարարը Հյուսիս-հարավից ինչքա՞ն լափած կլինի

Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն. . .

Առա՛ջ, պարոն Ծառուկյան, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն սպասում են Ձեզ․ Ռուբեն Ռուբինյան

Շրջայց ենք կատարել «Նորք Ինֆեկցիոն»-ում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում

Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին եւ նրա խոսնակին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա. . .

Պարետի նոր որոշումը՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը արգելելու մասին

Ռուստամ Բադասյանը՝ ոստիկանների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութի մասին

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ

Հայկ Մարությանի օրոք հետիոտնային անցումի վրա բուտկա է հայտնվել. Դավիթ Խաժակյան

Նիկոլ Փաշինյանը՝ մետրոյի աղջկա լուսանկարը հրապարակելու մասին

Ելնում ենք այն կանխավարկածից, որ համավարակի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին. Փաշինյան

Պատերազմ է, ժողովուրդ...Բժիշկ

Քննարկել ենք տոտալ արգելափակումների փուլ մտնելու տարբերակը. Փաշինյան

Դրա արդյունքն այսօր կտեսնեք. ԱԱԾ տնօրենը՝ ռեստորանում ԱԱԾ-ականների համազգեստով բեմականացման մասին

Արմեն Սարգսյանն իր աջակցության պատրաստակամությունն է հայտնել Արսեն Թորոսյանին

ԱԱԾ տնօրենը ՝ Գուրգեն Խաչատրյանի և Միքայել Մինասյանի մասին

Երբ ուժ չենք կիրառում, ասում են՝ մեղմ եք, թավշյա եք, երբ կիրառում ենք, դիտարկում են բռնություն

Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին․ Լևոն Տեր-Պետրոսյան

Վարչապետը պահանջել է ոստիկանությունից կոշտ գտնվել․ Մանե Գևորգյան

Շատ ծանր է, մինչև չընկնեք, չեք զգա. կորոնավիրուսով վարակված տղամարդու հորդորը

Դա քաղաքացու հանդեպ ստորություն է. լարված վիճակ ոստիկանության բաժնում

Երբևէ տեսե՞լ եք, թե նախկին պաշտոնյաները ինչ ձևով էին շրջում. Մարիամ Փաշինյան

Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից․ Գևորգ Պետրոսյան

Աբսուրդ է. երկրի ներսից կոչ են անում Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա. Տաթևիկ Հայրապետյան

Ոտքը մարդու գլխին դնելու հիմնավորում կա՞ արդյոք․ Էդմոն Մարուքյան

Մարդիկ պետք է ենթարկվեն կանոններին, ողբերգություն չի լինի, եթե 5 ամիս մեծ խնջույքներ չանեն․ պատգամավոր

Բոլորին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը. ՄԻՊ-ը՝ վարչապետի հրապարակման մասին

Հասարակությանը՝ տեղեկատվական տեռորի են ենթարկում. նպատակը՝ իշխանության հրաժարականի պահանջն. . .

Վարչապետի հրավերով մոտ 1 շաբաթ է մասնակցում եմ պարետատան նիստերին, այլ մեկնաբանությունները. . .

Նիկոլ Փաշինյանը՝ դիմակ չկրող քաղաքացու նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքի մասին

«Գլորիա» կարի ֆաբրիկայի 115 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Ոստիկանությունը այն ռեստորանում է, որտեղ տեղի է ունեցել «ԱԱԾ» մասնակցությամբ հարսանեկան անակնկալը

Հեռու չէ այն օրը, երբ Իլհամ Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին․ Արայիկ Հարությունյան

Կոչ եմ անում ձեզ հայտնի «ընդհատակյա» խնջույքների, ծնունդների, հարսանիքների մասին. . .

Վերջապես` դադարեք պետությունը կառավարել ֆեյսբուքով. Զոհրաբ Եգանյան

Ներողություն եմ խնդրում բոլորից, ում հասցեին իմ էջում որևէ թթու խոսք է հնչել. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 33-ամյա կին է, ամենատարեցը՝ 78-ամյա տղամարդ

Հունիսի 5. Մեկ օրում կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել

Մի´ արա, պարզապես մի´ արա...Վանեցյանը՝ Փաշինյանին

ՊԵԿ-ում առաջիկայում նոր փոփոխություններ կլինեն. Նիկոլ Փաշինյան

Չեմ ցանկանում մարդկանց վատ դրության մեջ դնել, բայց սա անընդունելի է. Մարիամ Փաշինյան

Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. Դավիթ Անանյանին հավանաբար կփոխարինի Շուշանիկ Ներսիսյանը

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Ռաֆիկ Մաշադյանը և այլք հրաժարականներ են ներկայացրել

«ԱԱԾ-ի դիմակավորներն ու ոստիկանության կարմիր բերետավորները»՝ հարսանիքի անակնկալ հյուրեր

Սաթենիկ Սաֆարյանի պայքարն իրեն պատուհասած ծանր հիվանդության դեմ ապարդյուն էր

Վաղը Ջրվեժի Villa-ում 100 հոգանոց հարսանիք են կազմակերպելու․ Փաշինյանը նամակ է հրապարակել

Պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև ինքնաշխատ տաղավարների միջոցով

Որ ՀՀ ավիացիան կանգնած է անդունդի եզրին, դա ավիացիոն հանրությունը կհաստատի. Նավիկ Խաչատրյան

Ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի ֆեյսբուքյան ընկերներ և ավիացիոն մասնագետներ, վստահ եմ, որ վիրուսի պանդեմիան վաղ թե ուշ կհաղթահարենք: Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել կորոնավիրուսից հետո ավիացիայի ապագայի մասին իմ մտքերով և տեսնել ձեր համաձայնությունը կամ կարդալ ձեր մասնագիտական անհմաձայնությունները։ Ոչ մեկին չենք վիրավորում, անձնավորում, նման և այլ ոչ ադեկվատ գրառումները անմիջապես կհեռացնեմ։ Ուրեմն` Сотрем снова начнем: Դեռևս 2 տարի առաջ ՏԿՆ հարթակում ստեղծված ավիացիայի զարգացման խմբում շատերս նկատեցինք, որ մեր առաջ մի անհեթեթ խնդիր էր դրված` ապացուցել կառավարությանը` արդյոք ՀՀ-ին անհրաժեշտ է ունենալ ազգային փոխադրող, թե՞ չէ: Որպես օրինավոր քաղաքացիներ մենք 3 ամիս ծախսեցինք ու ներկայացրեցինք 33 էջանոց զեկույց` հիմնավորելով` այո՛ ՀՀ-ին պետք է ունենալ ԱՓ։ Այդ զեկույցը ոչ ոք չկարդաց, իհարկե, քանի որ կառավարությունն այլ խնդիրներով էր զբաված։

Դրան հետևեց 2019-ի փետրվարին հաստատված կառավարության 60 էջանոց ծրագիրը, որտեղ ավիացիային հատկացվեց ընդամենը 2 տող` դրսի չվերթների հաճախականությունը պետք է մեծացնել և ՔԱԿ-ը պետք է զբաղվի օդում աղտոտվածության նկատմամբ վերահսկմամբ։ Դրանով ՀՀ-ում ավիացիոն ոլորտի մակարդակն իջավ պլինտուսից ցածր…Համաշխարհային ավիացիոն փորձը և աշխարհի գրեթե բոլոր պետությունների կողմից ընդունված այդ ոլորտի ստրատեգիական նշանակությունը մեր մոտ underestimate արվեց։ Պետությունը, ի դեմս ՔԱԿ-ի, կրավորական դիրք ընդունեց, ասեց, որ տեղական փոխադրող ստեղծել և շահագործելը դա զուտ կոմերցիոն ծրագիր է, այնտեղ ոչ մի անվտանգություն էլ չկա, հետևաբար ոչ մի աջակցություն չի լինելու` գնացեք և մրցակցեք Աէրոֆլոտի հետ… Հետո, իհարկե, եկան լոուքոսթրները, սկսեցին 50$-ով ուղևորներին Հռոմ տանել և այլ պանծալի թեմաներ։ 2013-ի հոկտեմբերի 23-ին հապճեպ և լրիվ անպատրաստ, առանց ICAO-ի համապատասխան հանձնարարականն ուսումնասիրելու արագի մեջ ընդունվեց Բաց Երկնքի քաղաքականությունը, դա հանգեցրեց գործող միակ տեղական փոխադրողի սննկացմանը, դրանից հետո ներքին փոխադրողի հետ իրական մրցակցության բացակայության պայմաններում ավիատոմսերի գների շեշտակիորեն աճեցին, որոնք պահպանվում են մինչ օրս... Այդ բոլորն այն ժամանակ ոչ մեկին չհետաքրքրեց։ Ռուսական փոխադրողներն այժմ տիրապետում են ՀՀ ամբողջ ուղևորահոսքի մոտ 70%-ին, իրենց օդանավակայաններում իրենց փոխադրողների համար կիրառում են մոտ 2 անգամ ցածր սակագներ քան ՀՀ-ում գրանցված և ՀՀ-ից թռնող փոխադրողներ համար, ում համարում են int’l carrier, իսկ Росснавигация-ան ավելի առաջ գնաց` իրենց սակագները մոտ 3 անգամ նվազ են իրենց փոխադրողների համար քան մեր։ Եվ այս ամենը միասնական մաքսային միության պայմաններում... Հայկական փոխադրող (իմ համեստ կարծիքով՝ ՀՀ-ում կարող է ստեղծվել և շահագործվել լավագույն դեպքում 1` այո՛ միայն 1, ոչ ավել ֆինանսապես առողջ փոխադրող, բայց դա առանձին թեմա է...) դեպի Ռուսաստան չի թռնում 2014-ից և եթե փոփոխություններ չլինեն այլևս երբեք չի թռնի Ռուսաստան, իսկ ավիատոմսերի գները կմնան նույն բարձր մակարդակի, ինչ կան հիմա։ Եթե՞ ավիացիան էլ ենք տվել Ռուսներին, իմանանք ֆիքսենք ու այս թեման էլ փակենք։ Ավիացիայի մասին օրենքն ընդունվել է 1994-ին, հետո խմբագրվել է 2007-ի մարտին (ավելացվել են կետեր օդանավակայանի կոնցեսիոների մասին... օրենքը հարմարեցրել են կոնցեսիոներին)։ Ինչևէ ունենք այն ինչ ունենք։ Որ ՀՀ ավիացիան կանգնած է անդունդի եզրին դա ավիացիոն հանրությունը կհաստատի, անձամբ ես այդ սթափեցնող եզրութը բազմիցս օգտագործել եմ։ Երկրի տնտեսության զարգացման համար պետք է ունենալ սեփական ոտքերի վրա աներեր կանգնող ավիացիա։ Ավիացիոն ոլորտն աշխատավարձերի մակարդակի պահով միշտ գրեթե 2-3 անգամ բարձր է եղել պետության միջինից, ինչո՞ւ, որովհետև այն բազմաոլորտ է, բազում նյուանսներ ունի, ICAO-ի ստանդարտները շատ խիստ են, նաև բարդ, ամենուր առնչվում են անվտանգության հետ, հետևաբար պահանջվում են մաքսիմում ուսուցված մասնագետներ։ Այն որ Հայաստանն ունի ավիացիոն կադրերի սով, դա նույնպես բազմիցս ասվել է։ Իսկ նման կադրեր կրթելու և մասնագետներ սարքելու միակ ճանապարը պետական աջակցությամբ փոխադրող ստեղծելն ու շահագործելն է։ Գամ իմ տեսլականին, թե պանդեմիայի ավարտից հետո ինչպես կարելի է զարգացնել ավիացիոն ոլորտը`

1) կառավարությունը պետք է վերաիմաստավորի և դեմքով կանգնի դեպի ավիացիան, պետք է մոռանալ այն անհեթեթ եզրույթը՝ իբր պետությունը վատ կառավարիչ է (եթե կառավարությունը չլիներ ԱՆ ոչ մի արդյունքի միայնակ չէր հասնի այս վիրուսի դեմ)։ 21-րդ դարում վերահսկողության այսպիսի հնարավորությունների պարագայում անհնար է թույլատրել այն ալան-թալանը, ինչն առկա էր նախկին ռեժիմների ժամանակ:

2) Միանշանակ չեղարկել անփառունակ Բաց Երկինքը, և այն նորից ընդունել ավիացիոն շուկայից եկող համապատասխան դրական արձագանքներից հետո, ասենք 5 տարուց հետո։ Օդային հաղորդակցությունը վերականգնել նախկինում գործող ամեն պետության հետ առանձին կնքված միջպետական պայմանագրերով և ՔԱԿ-ին հորդորել անվերապահորեն վերահսկել դրանք։

3) Փոփոխել ներկայիս՝ 14 տարի գործող Ավիացիայի մասին օրենքը։ 4) Պետական վերահսկման ներքո ավիացիոն կառույցում ստեղծել մոտավորապես 10 հոգանոց խումբ կազմված միայն ավիացոն մասնագետներից (սա էն, որ վերևում գրեցի сотрем снова начнем)։ Այդ խմբին տալ հստակ առաջադրանք` ազգային փոխադրող ստեղծելու նպատակով ուսումնասիրել նորացված համաշխարհային ավիացիոն դաշտը, ներկայացնել առաջարկներ, ԱՓ ստեղծել պետության բաժնեմասային աջակցությամբ, նշել քայլերի հստակ հաջորդականությունը, թեման քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Կարող էի ավելի մանրամասն գրել, բայց բավարարվեմ այսքանով։ Հուսով եմ՝ միասնաբար կգործենք ապագայում և չենք թողնի ՀՀ ավիացիան անդունդից գահավիժի ցած»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին