▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրակարգը չափազանց կարևոր էր. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին հրավիրված է եղել նաև Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: Նիստի ընթացքում նախանշվել են Հայաստանի և Արցախի Զինված ուժերի համատեղ միջոցառումների ծրագրով ընթացիկ տարվա ընթացքում արձանագրված արդյունքները, քննարկվել 2020 թվականին, ինչպես նաև միջնաժամկետ հատվածում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:

Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ իր էջում կիսվել է ՊՆ կոլեգիայի նիստի տեսանյութով, որին կից գրել է. «ՊՆ կոլեգիայի նիստի օրակարգը նույնպես չափազանց կարեւոր էր: Մեր գեներալների, սպաների, զինվորների ոգին անկոտրում է, նվիրվածությունը Հայրենիքին ու ժողովրդին՝ անսահման: Հպարտ եմ մեր փառապանծ զինվորներով, սպաներով, գեներալներով: Եւ, իհարկե, մեր հերոսական ժողովրդով, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Հպարտ Քաղաքացիներով»:

Կարդացեք նաև՝ Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին