▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ. Արթուր Վանեցյան

 

Որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ։ Այսօր այս մասին լրագրողների  հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը՝ խոսելով իր հրաժարականի մասին։

Նա դիմելով իր հրաժարականից որգևորված նախկին իշխանականներին, կոչ արեց պղտոր ջրում ձուկ չորսալ և միամտություն համարեց, որ կարող են իրեն կապել ինչ-որ PR գրասենյակների հետ, ինչպես ակնարկել էր վարչապետի խոսնակը։

«Ուղղակի միամտություն եմ համարոմ, որ ինձ կարող է փորձեն կապել PR գրասենյակների հետ։ Ավելի կոնկրետ ասեմ՝ որևէ մեկը  չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանը իմ համար մարդ է, որը դեռ պետք է շատ հարցերի պատասխան տա ՀՀ օրենքների առջև։ Կլինի քննություն, և քննությունը պատասխանը կտա՝ արդյոք Միքայել Մինասյանը պետք է կանգնի օրենքի առջև, թե ոչ»,-ասել է նա։

Hraparak.am-ը խնդրել է մեկնաբանել նաև իր երեկվա հայտարարության տողատակերը՝ կապված առաջնայինը երկրորդայինից չտարբերելու և մյուս մտքերի հետ, սակայն Վանեցյանը չցանկացավ այս պահին դա մեկնաբանել՝ հայտարարելով, որ երբ ժամանակը գա, կմեկնաբանի։

Հիշեցնենքոր ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով իր հրաժարականի մասին:

Կարդացեք նաև՝ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Արթուր Վանեցյան

Դիտեք նաև՝ ԱԱԾ տնօրենի աշխատանքից ազատման միջնորդագիրը ես ստորագրել եմՆիկոլ Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին