▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրենք հանողը թող մի օր գնա Սևան, հետ գա». վարորդ

«Մարդիկ կան՝ 12 ժամ մեքենա են քշում, արևին, առանց պլյոնկա ո՞նց անեն: Օրենք հանողը թող մի օր գնա Սևան, հետ գա, 2 ժամ էլ մնա արևի տակ, տենանք՝ կվառվի՞, թե՞ չէ»,- նշում են Երևանում անցկացվող բողոքի ակցիայի մասնակից վարորդները:

Մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%. այս մասին օրեր առաջ հայտարարություն էր տարածել ՀՀ ոստիկանությունը՝ հավելելով, որ հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարորդներին վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։

«Ապրում ենք շոգ երկրում, պլյոնկաները պոկած վարելով՝ վառվում ենք, հետո՝ օրինակ գիշերը եթե հետևի մեքենայի լույսներն ուժեղ եղան, քցում ա վարորդի աչքերի մեջ, խնդիր ա առաջացնում: Շատ վատ որոշում ա, պետք է վերանայեն»,- նշում են ակցիայի մասնակիցները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին