«Օրենքով գող» Արսեն Մկրտչյանը, որն առավել հայտնի է՝ «Արսեն Երեւանսկի» մականունով, մարտի 3-ին հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության:
NEWS.am-ն է գրում, նշելով, որ այս մասին հայտնել է փաստաբան Հովսեփ Սարգսյանը:
Սարգսյանը չի նշել, թե ինչ քրեական գործով է Երեւանսկին հրավիրվել հարցաքննության:
Նշենք, որ «Արսեն Երեւանսկին» անցնում է մի քանի քրեական գործերով, որոնք վերաբերում են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու մեջ:
Դիտեք նաև՝