▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության բոլոր մանրամասները

Նախաքննության շահերից ելնելով՝ ներկայացնում ենք միայն քննությանը չխոչընդոտող փաստեր:
Հուլիսի 2-ի գիշերը, ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին:


Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրեցին, որ տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածից։ Շուտով ճշտվեց նաև դեպքի վայրը։ Հրազենի գործադրմամբ սպանությունը տեղի էր ունեցել Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում։ 
Տեղում իրականացվեց անհրաժեշտ հետախուզական միջոցառումներ՝ պարզելով դեպքի մի շարք հանգամանքներ։ Հայտնաբերվեցին ատրճանակի պարկուճներ, փամփուշտ, արնանման հետքեր, սպորտային պայուսակ, որը, մեր նախնական տվյալներով՝ հանցագործությունը կատարած անձինն էր։ 
Սպանության փաստով հարուցվեց քրեական գործ: 
Ձեռնարկվեց ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Տեսագրություններում երևում էր մի երիտասարդ, որը ատրճանակով մոտենում է բակի տաղավարում հավաքված մարդկանց ու կրակ բացում նրանց ուղղությամբ: 
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, թե կասկածյալը ինչպես է հասել դեպքի վայր և որ ուղղությամբ է դիմել փախուստի սպանությունից հետո: 
Ոստիկանության մի քանի ստորաբաժանումների համագործակցված միջոցառումների շնորհիվ պարզվեց կասկածյալի ինքնությունը՝ ՌԴ 32-ամյա քաղաքացի: Պարզվեց, որ կա նաև սպանությանն օժանդակող անձ: Ճշտվեց նաև նրա ինքնությունը՝ Երևանցի 50-ամյա քաղաքացի, որը ժամանակավորապես բնակվում է ՌԴ-ում: 
Իրավապահների միջոցառումներով պարզ դարձավ նաև, որ կասկածյալը այս տարվա մայիսին մեկ շաբաթով եղել էր Հայաստանում: Այդ ընթացքում Հայաստանում էր եղել նաև սպանությանն օժանակելու մեջ կասկածվող անձը: Եվ նրանք մի քանի անգամ հանդիպել էին: 
Դրանից հետո, 1 օրվա տարբերությամբ նրանք վերադառնում են ՌԴ: Հունիսին, օրերի տարբերությամբ, կրկին գալիս են Հայաստան, և օրեր անց տեղի է ունենում սպանությունը, որից հետո ժամերի տարբերությամբ երկուսն էլ լքում են Հայաստանը:


Հանցագործության բացահայտման շրջանակներում ռուս գործընկերների հետ համագործակցելու նպատակով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը մեկնել է ՌԴ:
Օգոստոսի 20-ին ՌԴ-ին Հայաստան է վերադառնում սպանությանը օժանդակելու մեջ կասկածվողը, որը հաջորդ օրը հայտնաբերվում, բերման է ենթարկվում ոստիկանություն և ձերբակալվում:
Շարունակվում են միջոցառումները՝ սպանությունը կատարած անձին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին