▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկան. Վարդան Ղուկասյան

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Գյումրու նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը, պատասխանելով այն հարցին, թե իշխանությունը պե՞տք է համագործակցի «օրենքով գողերի» հետ, նշել է.

«Օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկան: Ամենախելոքն օրենքով գողերն են».

/filemanager/uploads/2019/11/week-2/Vardan_Xukasyan.png

Իսկ ինչ վերաբերում է Գյումրիի՝ ամենից քրեական քաղաքը լինելու գնահատականներին, Վարդան Պետրոսյանն ասել է.

«Ոստիկանության ստատիստիկան, որ տալիս էր, ՀՀ ամենաոչկրիմինալ քաղաքը Գյումրի քաղաքն էր, բացեք և ուշադրությամբ նայեք: Ոստիկանությունն այլ բան է ասում, բայց այն մարդիկ, որոնք մեր մահափորձը կազմակերպեցին և դրանից հետո ինձ դիտավորյալ կապեցին այս կրիմինալ աշխարհի հետ, որպեսզի այդ գործը փակվի, դրա մասին պետք է մտածել: Իմ օրոք քաղաքը հանդարտ է եղել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին