▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որեւէ մեկը չի կարող լինել քաղաքապետ առանց ավագանու մեծամասնության. Փաշինյանը՝ Հայկ Մարությանի մասին

Երեւանի քաղաքապետի փոփոխության հետ կապված էլի պետք է ասեմ, որ սա ինստիտուցիոնալ խնդիր է: Այս մասին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայկ Մարությանի փոփոխությանը եւ հարցին, թե կառավարման ոլորտում իր համար ո՞վ է նախընտրելի՝ կուսակցական գործի՞չը, թե՞ լավ կառավարիչը:

«Այսօրվա մեր բոլոր խնդիրներն ու ձախողումներն այն մասին են, որ մեր երկրում պետական ինստիտուտները չեն կայացել, եւ մենք թույլ չենք տվել, որ դրանք կայանան: Այս առումով ուզում եմ ուշադրություն հրավիրել մի կարեւոր փաստի վրա. մենք շատ երկար միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում Երեւանում ունեցանք քաղաքապետի անուղղակի ընտրություններ, որի իմաստն այն է, որ կա ավագանի եւ քաղաքապետ: Հիմա 2020-ին ընդունեցինք, որ 4 հազարից ավել բնակչություն ունեցող բոլոր համայնքների ընտրությունները դարձրել ենք համամասնական ցուցակով, որտեղ ընտրվում է կուսակցությունը, ոչ թե անձը: Այստեղ շատ պարզ հարց կա. ո՞վ է կառավարում քաղաքը, ո՞րն է գերագույն մարմինը: Այդ մարմինը ավագանին է: Քաղաքապետն էլ ընտրվել է կուսակցական ցուցակով:

Երեւանում իրականացվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը, որի մեջ առանցքային տեղ է զբաղեցնում «Ելք» դաշինքի 2017-ի Երեւանի քաղաքապետի ընտրությունները, որտեղ ես քաղաքապետի թեկնածու եմ եղել: Մենք նշել ենք, որ մեր առաջնային նպատակը պետք է լինի վերելակների փոփոխությունը, տրանսպորտի ինստիտուցիոնալ փոփոխությունը եւ աղբահանության խնդրի լուծումը: Դրանք եղել են «Ելք» նախընտրական ծրագրի դրույթները»,-ասաց նա:

«Ինչպես չի կարող որեւէ մեկը վարչապետ լինել առանց խորհրդարանական մեծամասնության, այնպես էլ որեւէ մեկը չի կարող քաղաքապետ լինել առանց ավագանու մեծամասնության: Բոլոր որոշումներն ընդունվել են ավագանիում:

Այն մարդուն, ում այսօր ընտրել ենք քաղաքապետ, ինքը եղել է քաղաքապետի առաջին տեղակալ: Որեւէ մեկն իմացե՞լ է, որ կա քաղաքապետի առաջին տեղակալ, որը տրանսպորտի ոլորտի համակարգի ներդրումը իրականացրել է, որ աղբահանության համակարգի ներդրումն իրականացրել է եւ այլն: Ավագանին է կայացրել այդ բոլոր որոշումները:

Դա նույնն է, որ ես ասեմ՝ խորհրդարանական մեծամասնության հետ ես գործ չունեմ, ինչ չի հետաքրքրում այդ մեծամասնությունը: Բայց բոլոր օրենքներն այդ մեծամասնությունն է ընդունում»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ այստեղ կա նաեւ քաղաքական հարթություն, բարոյական հարթություն. «Շատ կարեւոր եմ համարում, որ «Իմ քայլը» սկզբունքայինություն դրսեւորեց եւ կայացրեց քաղաքականապես ճշգրիտ ու գրագետ որոշում: Մենք կտեսնենք՝ առաջիկայում Երեւան համայնքը ավելի լավ կկառավարվի, թե՞ ավելի վատ: Ես կասկած չունեմ, որ ավելի լավ կկառավարվի»,-ասաց նա:

Դիտեք նաև`

Դիտեք նաև`

Դիտեք նաև`

Դիտեք նաև`

Դիտեք նաև`

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին