▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման. Փաշինյան

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

 

Իմ այսօրվա ասածը նշանակում է հետևյալը, որ մենք խաղաղության օրակարգ ենք որդեգրել, և դրա իրականացումը միայն մի կողմից չէ կախված՝ դա կախված է մի քանի կողմերից, որոնք դեր ունեն այս պրոցեսում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը պատրաստ է խաղաղության օրակարգով առաջ շարժվել։ Մենք հրապարակային ասել ենք մեր դիրքորոշումները։ Խաղաղության պայմանագրի համար Ադրբեջանը ասել է կետեր, մենք ասել ենք, որ այդ կետերում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք ամբողջական չեն և լրացրել ենք Ադրբեջանի կողմից ներկայացված օրակարգը, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և սրանից բխող կարգավիճակը»,-նշել է նա։

Նա ևս մեկ անգամ հայտարարել է․ «Մենք էդպիսի թուղթ չենք ստորագրի երբեք, որ ՀՀ տարած քային ամբողջականությունը որևէ ձևով կդնի կասկածի տակ»։

Փաշինյանն ասել է, թե զինվորները զանգել են իրեն ու հարցրել «ճի՞շտ է, որ թուղթ է ստորագրվել, էլ մեր սահմանը չենք պահո՞ւմ»:

«Հանցագործ մեկը կարող է ասի՝ հենց հիմա ստորագրել է, չի երևում, ուրա բա ու սահմանները դատարկվեցին»,-նշել է Փաշինյանը։

Նա կոչով դիմել է զինվորներին ու հորդորել՝ պինդ մնալ։

«Ոչ թե կոչ եմ անում, այլ հրամայում եմ կանգնել մեր երկրի սահմանին, մեր երկրի տարածքային ամբողջականության, պաշտպանության դիրքերում։ Չտրվել մանիպուլյացիաների»,-նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է՝ մի րոպե չկասկածել, որ հայրենիքի դեմ ինչ-որ բան կարվի․ «Մի վայրկյան անգամ չկասկածե՛ք»

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին