▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 27.08.2025 lang.iso lang.iso lang.iso

Օրհնված ընտանիք ենք. Մարիամ Շահինյանը՝ երկրորդ դստեր լույս աշխարհ գալու մասին

Life.panorama.am-ը գրում է.

Երեկ գիշեր «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել դերասանուհի Մարիամ Շահինյանի երկրորդ դուստրը: Դերասանուհու դուստրը  3.5  է կշռում, հասակն էլ 51 սմ է:  Կայքին  Մարիամը պատմեց, որ դստեր ծնունդից հետո իրարամերժ զգացողություններ ունի.

«Քանի որ առաջնեկիս ծնունդից ընդամենը 1.5 տարի է անցել, ինձ մոտ հիմա կարծես ապրումների դեժավյու լինի, կարծես թե նույն զգացողություններն են կրկնվում, ինչ ունեցա ավագ դստերս ծնունդի ժամանակ, միաժամանակ նոր մարդուկ է, ուստի իր հերթին նոր զգացողություններ են: Հիմա անասելի, անսահման երջանիկ եմ, այնքան, որ բառերով նկարագրել ուղղակի չեմ կարողանա»,- հենց ծննդատնից մեզ հետ զրույցում պատմեց Մարիամը:

Դերասանուհին հպարտորեն նշեց, որ ի տարբերություն հայկական շատ ընտանիքների՝ իրենք երեխաների միջեւ սեռի խտրականություն չեն դնում.

«Ես չէի ընտրի այնպիսի տղամարդու, ով երեխաների միջեւ սեռային խտրականություն կդներ: Իհարկե, Աստված առաջ, մեր  ընտանիքում էլ ապագայում արու զավակ կծնվի, բայց մենք երջանիկ ենք նաեւ մեր աղջիկներով: Ինքս երբեք չեմ հասկացել հայկական ընտանիքների նման մտածելակերպը, ավելին ասեմ՝ կարծում եմ մենք շատ օրհնված ընտանիք ենք, որ արդեն երկու դուստր ունենք»,- նկատեց երջանիկ մայրիկը:

Նորածին դստերը Մարիամն ու ամուսինը Լյուսի են անվանել, իսկ անվան ընտրության հարցում դերասանուհին պատմեց, որ շատ են տատանվել.

«Պատկերացրեք՝ մինչեւ երեկ գիշեր ես ու ամուսինս չէինք կողմնորոշվում, թե ինչպես անվանենք նրան, բայց ի վերջո Լյուսիի վրա կանգ առանաք, ի դեպ՝ այս անունը առաջիններից էր, որ մտածում էի»,- նկատեց դերասնաուհին:

Մարիամ Շահինյանի երկու աղջիկների հանդիպումն արդեն կայացել է, դերասանուհին հույս ունի, որ մեծ աղջիկը՝ Արփին, խանդային դրսեւորումներ չի ցուցաբերի.

«Երեկ մեծ աղջիկս եկել էր մեզ տեսության, նա սկզբում ուշադիր նայեց փոքրիկ քույրիկին, ապա սկսեց լիաթոք ժպտալ, իսկ դրանից հետո անընդհատ պտտվում էր օրորոցի շուրջ. Հույս ունեմ, որ նրանց միջեւ տարիքային քիչ տարբերությունը իր դրական ներգործությունը կունենա եւ նրանք շատ մտերիմ կլինեն,- նշեց մայրիկն ու հավելեց,- մեծ աղջիկս դեռ չի խոսում, իսկ փորձառու մայրիկներն ասում են, թե տարիքային մեծ տարբերության դեպքում է ավելի շատ խանդի իրավիճակներ ստեղծվում: Այնպես որ, հուսամ դրանից մենք կխուսափենք»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին