▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որոշ հոգևորականներ կան, որ հիշել են, որ ընդեղ եկեղեցի կա, ընդեղ շոու-պատարագ են անում». Փաշինյան

«Ասում եք` Տավուշում սպասում են Ձեզ: Կներեք էլի, ես Ոսկեպարում և Կիրանցում վարչապետ լինելուց հետո մի քանի անգամ եմ եղել: Էդ որ որոշ հոգևորականներ կան, որ հիշել են, որ ընդեղ եկեղեցի կա, ընդեղ շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են էդ եկեղեցու մասին հիշել ու քանի՞ անգամ են ընդեղ պատարագ արել: Սա ստենդա՞փ ա, ես չեմ հասկանում»,- ԱԺ-ի ամբիոնից զայրացավ վարչապետ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

***

«Ասում ա` դու ուրեմն ոչ թե բան ես, աշխարհաքաղաղաքկանության ի՞նչ ես... ըըը... սուբյեկտ ես, այլ, չգիտեմ` լարից քցել են մեշոկի մեջ, և այլն, և այլն»,- ԱԺ-ի ամբիոնից ընդդիմության մեղադրանքներին անդրադարձավ վարչապետը:

«Բա մեզ 30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էն կողմ, էն կողմից` էս կողմ: Էդ չեք նկատե՞լ: Բա որ գալիս էին, ասում` սենց ասեք, իրենք գնում էին ԵԱՀԿ-ում ուրիշ ձև էին քվեարկում: Բա սա ի՞նչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական մրցակցություն: Ուզում ենք ասենք` հլա մի րոպե, ընգերներ, ստեղ երկիր կա, կառավարություն կա, տեսլական կա»,- ասաց նա:

****

ԱԺ-ի ամբիոնից իր ամփոփիչ ելույթում վարչապետ Փաշինյանը կրկին խոսեց սահմանազատման «անհրաժեշտության» ու դրա հետաձգման «սպառնալիքների» մասին. «Իմիջայլոց, էլի եմ ասում, Հայաստանի ԽՍՀ-ի ճշգրիտ տարածքի վրա ա Հայաստանի Հանրապետությունն ստեղծվել և այդ տարածքը ոչ մեկը չի կարող վիճարկել: Բայց նաև սա պետք ա հասկանանք, որ պրոցես ա և էդ պրոցեսը հնարավոր չի մի գործողությամբ անել: Բա խաբե՞նք ձեզ, որ էդ պրոցեսում ռիսկեր ընդհանրապես չեն կարող լինել: Իհարկե, կարող են լինել և այդ ռիսկերը պետք է կառավարել»:

***

ԱԺ-ի ամբիոնից Փաշինյանն իր ելույթում պատասխանեց ընդդիմությանը. «Մենք ասում ենք, որ ըտեղ ուզում ենք ունենալ սահման: Երբ ասում եք` բա Հայաստանն ի՞նչ ա ստանալու, ստանալու ա սահման: Ընդդիմության ներկայացուցիչներից մեկն ասաց, որ անվտանգության ապահովման քաղաքական ռազմաքաղաքական և դիվանագիտական պայմաններ պետք է լինեն: Բա էդպիսի պայման ա պետական սահմանը: Պետական սահմանից ավելի հուսալի իրավաքաղաքական պայման անվտանգության ապահովման պարզապես գոյություն չունի: Մենք ընդեղ գնում ենք սահմանազատման»:

***

«ՀԽՍՀ քարտեզից ներս երբեք չեն եղել այն գյուղերի անունները, որոնք բարձրաձայնում է Ադրբեջանը: Հայկական ՀԽՍՀ կազմում երբեք չի եղել Բաղանիս այրում գյուղ, Աշաղի Ասքիպարա գյուղ, Խերիմլի գյուղ և Կզլ Հաջիլի գյուղ: Ասում են` Տավուշի 4 գյուղերն ուզում են հանձնել: Ստեղ շատ դիպուկ տասին խփեց ընդդիմությունը, սա 4 գյուղի հարց չէ, հա Հայաստանի Հանրապետության հարց ա»,- ԱԺ-ի ամբիոնից բարձրաձայնեց վարչապետ Փաշինյանը:

***

«Մենք ընդունո՞ւմ ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր էն կողմ Թուրքիան ա, թե՞ չենք ընդունում: Ես ասում եմ` ՀՀ Կառավարությունն ընդունում է, որ Թուրքիան է և ՀՀ Կառավարության համար այս արձանագրությունն անվտանգության ապահովման կարևորագույն միջոց է: Երբ որ մենք ասում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր էն կողմ Թուրքիա չկա, ընտրում ենք պատմական Հայաստանը, երբ ասում ենք` կա, ընտրում ենք իրական Հայաստանը: Նույն մոտեցումն է նաև Ոսկեպարի դեպքում»,- ԱԺ-ում իր ամփոփիչ ելույթում հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

***

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմության այն քննադատություններին, թե ՀՀ կառավարությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․

«Մենք իրականում ՀՀ տարածքային ամբողջականությունն ենք ճանաչել, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը մեզ անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, որովհետև Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է Ադրբեջանով։ Եթե դու չես ճանաչում Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի տարածքային ամբողջականությունը, չես ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև Հայաստանն այն երկիրն է, որ պարփակված է այս երկրներով»,- ասել է նա։

***

«Ինչո՞ւմն է քաղաքական առաջնորդության ամենամեծ իմաստը ու էությունը` որ փոփոխվող աշխարհում ադապտացնես այն երկիրը, որը առաջնորդում ես»,- այդ մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր մեծագույն խնդիրն այն է, որ 1994 թվականի հրադադարը հաստատվել է, բայց դրանից հետո աշխարհը փոխվել է, իսկ մենք չենք փոխվել, մենք բոլոր առումներով մնացել ենք 1994 թվում»,- նշեց նա:

***

Այսօր ԱԺ-ում վարչապետ նշեց, թե որոնք են իր կարծիքով 44-օրյա պատերազմի ժամանակ եղած խնդիրները․ «Ամենամեծ խնդիրներից մեկն այն էր, որ, պարզվեց` բանակը չգիտեր կողնորոշվել: Հա, մենք էինք մեղավոր, որ երկու տարի եկել էինք, չէինք հասցրել 30 տարվա բանակին սովորեցնել, թե ոնց է պետք տեղանքում կողմնորոշվել»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ որակի հետ կապված շատ լուրջ մսխում է տեղի ունենում։

Նա հայտարարեց, թե մարդիկ իրեն ասում են, որ պետական համակարգը չի աշխատում. «Սա էլ նրանից է, որ որակավորման խնդիր կա»,- նշեց Փաշինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին