▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ մարդիկ էդպես էլ չհասկացան, որ իրենք ոչ թե ակտիվիստ են, այլ արդեն պետական պաշտոնյա․ Բաբկեն Թունյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել եւ ըստ էության անդրադարձել է Աջափնյակի թաղապետի ակտիվիստ տեղակալ Արամն Մանուկյանին: 

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը այսօր գրել էր, որ արձակուրդ է գնալու եւ պայքարելու է Ամուլսարի շահագործումը դադարեցնելու համար: Նա, ըստ էության,  հայտարարել էր կառավարության՝ Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս գալու մասին:

Բաբկեն Թունյանն իր էջում գրել է.

«Որոշ մարդիկ էդպես էլ չհասկացան, որ իրենք ոչ թե ակտիվիստ են, այլ արդեն պետական պաշտոնյա։ Էդ մարդիկ չհասկացան էն պատասխանատվությունը, որը դրվել է իրենց ուսերին։ Էդ մարդիկ չհասկացան, որ հիմա իրենց ասած ամեն խոսքից առաջ պետք է 1000 անգամ մտածեն, նոր խոսեն կամ գրեն, որովհետև պետական պաշտոնյայի խոսքը ու գործելաոճը պիտի տարբերվի ակտիվիստից։ Էդ մարդկանց համար ամենակարևոր նպատակներից մեկը շարունակեց մնալ շատ լայք հավաքելը։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Էդ մարդիկ անգամ չհասկացան, որ իրենց բաց թողած կիքսերից ու իրենց ծիծաղի առարկա դարձրած հիմար արդարացումներից հետո պիտի ինքնակամ հեռանային։

Ու էդ մարդկանց պետք է արագ ազատել էդ պատասխանատվությունից, շատ արագ։ Իրենք էլ են մեղք, չեն դիմանում, ցրված են դառնում, իրականության զգացումն ու անգամ անձնական իրեր են կորցնում։ Գնացեք ձեր իրերին տիրություն արեք, որ չկկորցնեք, թողեք ձեր տեղը աշխատեն էն մարդիկ, որոնք իրենց գործը սիրով կանեն ու հասկանալով»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին