Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Անդրանիկ սարկավագ Մանուկյանը մեր իրականության սիրված երգիչներից է, ում կատարումները հավատարիմ են ազգային ոգուն ու միաժամանակ ոգի են տալիս։ Գոնե ես այդպես եմ մտածում։
Տևական ժամանակ Անդրանիկի նկատմամբ կատարվում է բացահայտ ապօրինություն։ Մարդը ունի սեփականության բոլոր օրինական փաստաթղթերը, այնինչ որոշ մեծահարուստներ ուղղակի որոշել են նրա տան հաշվին բազմաբնակարան շենք կառուցել, քանդել են Անդրանիկի տան մի մասը՝ չենթարկվելով անգամ դատարանի ու քաղաքապետարանի պահանջներին։
Անդրանիկի հարևան Արթուր Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետ եղած ժամանակ ստորագրել է բողոքի նամակի ներքո, իսկ որպես ճարտարապետ՝ կողմ արտահայտվել։
Մանրամասները՝ տեսանյութում։