▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների․ քաղաքապետարան

Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը, որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների։

Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

Մարտի 31-ին Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվեց Մաշտոցի 37 հասցեում կառուցված տաղավարը։ Ոստիկանության կողմից էլ կազմվեց համապատասխան արձանագրություն։

Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում զերծ մնալ ապօրինություններից և խստագույնս պահպանել արտակարգ դրության կանոնները։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին