▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 10.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Որոշեցինք առաջնահերթություն տալ Վարդան Ղուկասյանի ազատության անհրաժեշտությանը՝ չմասնակցելով Գյումրիի ընտրություններին․ ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության հայտարարությունը․ 

Սիրելի' հայրենակիցներ,

2025 թ. փետրվարից իրականացվում են տոտալ-քաղաքական հետապնդումներ՝ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Այս պահին վտանգված է նրա կյանքը, և մեր համար նրա անվտանգությունը առաջնահերթ նշանակություն ունի։

Հաշվի առնելով առկա իրադարձությունները՝ ԴՕԿ կուսակցության խորհուրդը որոշեց առաջնահերթություն տալ Վարդան Ղուկասյանի կյանքի և ազատության անհրաժեշտությանը՝ չմասնակցելով Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին։

Հարգանքով՝

ԴՕԿ կուսակցության խորհուրդ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին