▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշել եմ ավագանու ընտրություններին մասնակցել «Ապրելու երկիր» կուսակցության թիմի կազմում. Գոռ Գևորգյան

ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը(Իմ քայլը խմբակցությունից)  ֆեյսբուքյան էջում գրել է․

Հարգելի՛ հայրենակիցներ,

44-օրյա պատերազմի հետևանքները ոչ միայն գոյաբանական վտանգի առջև են կանգնեցրել Արցախը և արցախայությանը, այլև խարխլել են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ ոտնահարելով պետության սուբյեկտայնությունը և ինքնիշխանությունը:

Հայաստանի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները և Արցախի շուրջ ստեղծված օրհասական վիճակը պայմանավորված են նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտնի հայտարարությանը հաջորդած զարգացումներով, այդ թվում՝ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններով. ընտրությունները ունենում են ոչ միայն արդյունքներ, այլև հետևանքներ:

Վերոնշյալը հաշվի առնելով՝ Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններն առաջին հերթին քաղաքական են և պետք է պայմանավորեն մեր պետության ռազմավարական ապագան, ինչպես նաև Արցախի հարցում անելիքները:

Ակնհայտ է, որ Երևանի հավաքական անվտանգությունը եղել և մնում է փոխկապակցված Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անձեռնմխելիության և անառիկության հետ:

Հավատարիմ մնալով Հայաստանին և Արցախին ծառայելու գաղափարին և համոզմունքներին՝ որոշել եմ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցել «Ապրելու երկիր» կուսակցության թիմի կազմում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին