▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշել եմ միանալ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին․ Գորիսի նախկին փոխքաղաքապետ

Որոշել եմ միանալ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին․ Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյան

Գորիսի նախկին փոխքաղաքապետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձում հավաստիացրել է, որ Հայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն։

«Սիրելի հայրենակիցներ, կայացրել եմ մի որոշում, որն իմ անցած տարիների բնական շարունակությունն է։ Գորիս համայնքում իմ աշխատանքային վերջին տարիները անցել են տարածաշրջանային բարդ խնդիրների կիզակետը։ Ես ապրել եմ հազարավոր ընտանիքների հոգսերով, լսել եմ նրանց ձայնը և կիսել այդ պատասխանատվությունը։ Այսօր Հայաստանը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առաջ, սա ժամանակ է, երբ չպետք է պարզապես արձանագրենք խնդիրները և մեկուսանանք, պետք է համախմբվենք, ուժեղանանք և խիզախ գործենք։

Ես որոշել եմ միանալ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին, որովհետև այստեղ եմ տեսնում այն ուժը, փորձը և վճռականությունը, որը կարող է իրական փոփոխություններ բերել։ Հայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն որոշող պետություն»,- ասել է նա։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին