▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշել են Արթուր Վանեցյանին ձերբակալե՞լ

Երեկվանից Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել ընդդիմությանը չեզոքացնելու գործին։ Ողջ իշխանական ռեսուրսն այս օրերին ուղղվել է ընդդիմադիր դաշտի դեմ, որտեղ այս օրերին կոնսոլիդացման պրոցեսներ են ընթանում։

Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:

Բայց Նիկոլ Փաշինյանի թիվ 1 թիրախն, այնուամենայնիվ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն է, ումից նա հատկապես վտանգ է զգում։

Կայքի աղբյուրների վկայությամբ, ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանի առաջին հանձնարարությունը եղել է Վանեցյանին «վնասազերծելը»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է՝ ցանկացած պատրվակով նրան կանչել ԱԱԾ, ձերբակալել, ապա դատարանի նկատմամբ բոլոր լծակները գործի դնելով, երկամսյա կալանքի սանկցիա ստանալ։

Նա ասել է՝ կարեւորը այս 2 ամիսը նրան փակի տակ պահենք, 2 ամսից կազատենք։ Արգիշտի Քյարամյանը կադրային սպա չէ եւ իր ղեկավարի հանձնարարությունները կատարելու հարցում որեւէ «կոմպլեքս» չունի։

Կայքի տեղեկություններով, այսօր Արթուր Վանեցյանը հրավիրվելու է հարցաքննության եւ ամենայն հավանականությամբ, ձերբակալվելու է։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին