Ընդդիմադիր 17 կուսակցությունները հայտնել են վարչապետի թեկնածուի անունը:
«17 կուսակցություններն այսօր ձևավորեցին Հայրենիքի փրկության խորհուրդ ու որոշում կայացվեց առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը` որպես վարչապետի միասնական թեկնածու»,- ասաց Արթուր Վանեցյանը:
«Նա վարչապետ ընտվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական պատկանելիությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ եւ որոշակի ժամնակ անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու եւ չի աջակցելու որեւէ քաղաքական ուժի: Սա հիմնական պատճառներից էր, որ մեզ թույլ տվել որոշում կայացնել Վազգեն մանուկյանի օգտին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը ՀՀ նախկին վարչապետն է, ԱԺՄ կուսակցության նախագահը: