▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որովհետև Սերժի վախտ ես աշխատում էի». Սերժ Սարգսյան

Երեկ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել հասարակական գործիչների, փորձագետների, համախոհների մասնակցությամբ: Հարցին՝ պարոն Նախագահ, իսկ ինչո՞ւ Սերժի վախտ նման հանդիպումներ չէին կայանում, նախկին նախագահը կարճ է պատասխանել. «Որովհետև Սերժի վախտ ես աշխատում էի»:

Այս մասին գրում է «Հրապարակ»-ը, իսկ ՀՀ 3-րդ նախագահի տարածած հաղորդագրությունը նշում է, որ փետրվարի 6–ին,  Սերժ Սարգսյանը «ՀՀ արտաքին քաղաքականությունն ու անվտանգության ճարտարապետությունը 2008–2018 թվականներին» թեմայով բանախոսությամբ հանդես է եկել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում: Դպրոցի մասնակիցներից բացի, հանդիպմանը մասնակցել են ոլորտի փորձագետներ և Հայաստանի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրված գործիչներ:

Երեկոյան մեկնարկած և մոտ չորս ժամ տևած հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը նախ համառոտ անդրադարձել է իր պաշտոնավարման տարիների ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգին: Այնուհետև, հանդիպման օրակարգով նախատեսված թեմատիկ բաժանումների համաձայն, Սերժ Սարգսյանը լսարանին ներկայացրել է հարևան պետությունների հետ ՀՀ հարաբերությունների, ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերությունների, ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, խոսել նաև ՀՀ–Թուրքիա երկխոսության նախաձեռնության («Ֆուտբոլային» դիվանագիտություն») վերաբերյալ:

Բանախոսության ընթացքում ՀՀ երրորդ նախագահը պատասխանել է դպրոցի մասնակիցներին և հրավիրված փորձագետներին հետաքրքրող հարցերին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին