ILur.am-ը գրում է, որ արագաչափերով և տեսանկարահանող սարքերով արձանագրվող խախտումներից սեպտեմբերի 27-ի դրությամբ փաստացի ստացվել է 4 մլրդ 177 մլն 600 հազար դրամ: Սա ավելին է, քան ծրագրվում էր: Առաջին 9 ամսվա կտրվածքով ծրագրվածը գերակատրվել է 813 մլն 700 հազար դրամով կամ 24.2 %-ով:
Բացի դրանից, Ճանապարհային պետական ծառայությունը խախտումների գծով մուտքագրել է 1 մլրդ 769 մլն 200 հազար դրամ, ինչն էլ իր հերթին 9 ամսվա պլանային ցուցանիշը գերազանցում է 120 մլն 900 հազար դրամով:
Ըստ ոստիկանության՝ մինչև այս տարվա ավարտը Ճանապարհային պետական ծառայության արձանագրած խախտումների գծով առնվազն կմուտքագրվի ևս 679.5 մլն դրամ:
Արագաչափերով և տեսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներից գանձված գումարների 70%-ը փոխանցվում է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին, որի իսկական սեփականատերը, ըստ մամուլի հրապարակումների, Սաշիկ Սարգսյանն է:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում
Որքա՞ն գումար է «վաստակել» Սաշիկ Սարգսյանն արագաչափերից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet