▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքան Հաագայի դատարանի որոշումն օգուտ տվեց ՀՀ-ին ու Արցախին, հենց ուղիղ այդքան էլ օգուտ կգա Հռոմի ստատուտի վավերացումը

Խորհրդարանը 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։ Դեմ են քվեարկել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները։

Փորձագետ Վահե Գրիգորյանն այս առիթով գրում է․ 

Իմիջիայլոց, Հռոմի ստատուտով ՀՀ-ն միանում է ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանին. այն ՄԱԿ-ի, որին երեկ Ալիևը 1 մլն դոլլար նվիրաբերեց, ինչի դիմաց էլ Լեռնային Ղարաբաղ մեկնած ՄԱԿ առաքելությունը չտեսավ Ստեփանակերտում ու առհասարակ Արցախում տեղի ունեցած ավերածություններն ու ցեղասպանության վառ ապացույցները:

Դեռ նախորդ տարի էլ հստակ ասել ու ապացուցել եմ, որ Հռոմի ստատուտը առհասարակ հակասահմանդրական է, իսկ ՍԴ` 24.03.2023 որոշման կայացումը ինքնին դուրս էր ՍԴ իրավասությունից ու լիազորություններից:

Որքան Հաագայի դատարանի որոշումն օգուտ տվեց Հայաստանին ու Արցախին, հենց ուղիղ այդքան էլ օգուտ կգա Հռոմի ստատուտի վավերացումը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին