▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքան հասկանում եմ ՝ Նիկոլը անցել է հակառուսական տնտեսական քաղաքականությանը. Գագիկ Համբարյան

ՀԷՑ-ը երեկ տեղեկություն էր տարածել, որ  ժամը 21:54-ին, Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալու պատճառով վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան։

Անջատման հետեւանքով հոսանքազրկվել են Երեւանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։

Երեւանի վարչական շրջանների ու Արմավիրի էլեկտրամատակարարումը վերականգնվել է շուրջ 15 րոպե անց, Էջմիածնի էլեկտրամատակարարումը՝ ժամը 22:26-ին։

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանն այս առիթով  գրում է․ 

«Նիկոլը կատարու՞մ է թուրքերի ևս մեկ պահանջը։

ՀԱԷԿ-ը դուրս է եկել էներգետիկ համակարգից, որի հետևանքով էլեկտրաէներգիայի մեծամասշտաբ անջատումներ են գրանցվել ...

Հետաքրքիր է, սա պլանայի՞ն դուրս գալ է, որը գրեթե ամեն տարի է տեղի ունենում, թե՞՝ վթարային...

Նախ, ամեն դեպքում այս մասշտաբի էներգիայի անջատումներ պետք է չլինեին...

Եթե սա վթարային դուրս գալ է, ապա չի բացառվում, որ սա Նիկոլ Անհողի կողմից ադրբեջանաթուրքական տանդեմի հրամաններից մեկի՝ ՀԱԷԿ-ի փակման առաջին քայլի իրականացումն է...

ՀԱԷԿ-ը վաղուց հանգիստ չի տալիս Բաքվին և Անկարային, որոնք, ԻԲՐ, բանապահպանական պատճառներով ամեն անգամ խոսելով ՀԱԷԿ-ի փակման մասին իրականում փորձում են Հայաստանը ուղղակի ենթարկել էներգետիկ տեռորի, ինչպես դա եղավ 1992-96 թթ-ներին, որի հետռևանքները Հայաստանի համար աղետալի էին կամ էլ դրանով Հայաստանն ուղղակի կախվածության մեջ պահել ադրբեջանական էներգակիրներից և անհրաժեշտության դեպքում ծնկի բերել Հայաստանը՝ էլեկտաէներգիայի մատակարարումը դարձնելով մահակ հայության գլխին...

Հայաստանի անկախ էներգետիկ համակարգը պայմանավորված է Մեծամորի ԱԷԿ-ի գործունեությամբ, որը Բաքուն և Անկարան իրենց Նիկոլի իշխանության գալուց հետո փորձում են կործանել...

ՀԱԷԿ-ի դուրս գալը էներգետիկ համակարգից նաև փորձ է ռուսներին դուրս մղել Հայաստանի էլեկտաէներգիայի արտադրության ոլորտից, ինչպես նաև ժողջանին համոզել, որ առանց ԱԷԿ-ի էլ մենք լույս ունենք ու ԱԷԿ-ը շատ վտանգավոր...

դա ամբողջությամբ համապատասխանում է Բաքվի և Անկարայի շահերի հետ...

Եթե քիչ առաջ ՀԱԷԿ-ի դուրս գալը էներգետիկ համակարգից պլանային չի եղել և դա վթար է, ապա 99,9 տոկոսով համոզված եմ, որ այդ «վթարի» հեղինակը Նիկոլի իշխանությունն է...

Պլանային դուրս գալու դեպքում էլ այսպիսի անջատումներ պետք է չլինեին, որը ևս կասկածելի է և առիթ է տալիս ենթադրելու, որ դա շինծում է և դրանով քայլիստ դավաճանների իշխանությունը փորձում է հանրության մոտ հակառուսականությունն էլ ավելի մեծացնել՝ Մոսկվային մեղադրելով մեր էներգետիկ ոլորտը վատ կառավարելու մեջ...

Որքան հասկանում եմ Նիկոլը անցել է հակառուսական տնտեսական քաղաքականությանը, որի վերջնարդյունքում Մոսկվայից կխլի ՀԷՑ-ը, որը վերահսկվում է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի կողմից և գազի ոլորտը Գազպրոմից... Այս ամենը սպասելի էր...

Ի դեպ, չզարմանաք, եթե Նիկոլը գազը և էլեկտրաէներգիան ստանա Ադրբեջանից ու սկզբնական շրջանում ժողջանին շատ էժան վաճառի՝ փորձելով ապացուցել, որ ադրբեջանցիները ռուսներից լավն են...

Դե իսկ Պուտինն էլ Մոնղոլիա է գնում...

Հ.Գ. Քիչ առաջ պարզ դարձավ, որ ՀԱԷԿ-ն, ըստ իշխանությունների, վթարի պատճառով է դուրս եկել էլետրաէներգետիկ համակարգից, որն ըստ իս, սադրանք է...»։

Հավելենք, որ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից էլ հայտնել էին․  «օգոստոսի 30-ին` ժամը 22։55-ի սահմաններում, Հայկական ատոմայականը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։ Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին