▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որքան շատ խոսեն իշխանական պատգամավորները, այնքան անհնար կդարձնեն իրենց հակապետական ծրագրի իրագործումը». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում.

http://asekose.am/filemanager/uploads/2020/02/week-2/Tatevik_Hayrapetyan.jpg

 

«Մի հետաքրքիր երևույթ կա. որքան համառորեն են փորձում արժեզրկել պայքարը, հաղթանակը, անարգանք ձևավորել զոհողության ու նվիրումի հանդեպ, այնքան դեռևս չերևացող կերպով աճում է ազգայնականությունը մեր երկրում։

Երբ մարդուց փորձում ես խլել իր ինքնությունը, արժեզրկել և պիտակավորել այն ամենը, ինչին ինքը հավատացել է, մարդը հրաժարումի փոխարեն ավելի է կառչում իր արմատներից։

Որքան շատ խոսեն իշխանական պատգամավորները, այնքան անհնար կդարձնեն իրենց հակապետական ծրագրի իրագործումը, քանի որ դիմադրության ձևավորումը միայն փողոցում չի, թվաքանակով չի, շատերը չեն միանա այսօրվա խորհրդարանական ընդդիմությանը, պարզ պատճառներով։ Բայց կան ազնիվ մղումներով բազմաթիվ մարդիկ, որոնք պայքարի մեթոդներ են փնտրում, լուծումներ, որ հանրությանն այլընտրանք առաջարկեն։ Այնպես որ, թող իշխանությունները շարունակեն արժեզրկել պայքարը, ծաղրել 90-ականների հաղթանակը, քարոզել անելանելիություն և հանձնվելու անխուսափելիություն, կարող է անգամ ոմանց վրա ազդի այդ քարոզը, բայց երկարաժամկետ առումով դա ամբողջությամբ հակառակ արդյունքն է ունենալու, իմ համոզմամբ։ Չեմ զարմանա, որ մի օր էլ հայտարարեն, թե մենք ենք ագրեսորը, ոչ թե Ադրբեջանը։ Այլևս ոչնչից չեմ զարմանա։

Մի պատգամավոր չեղավ Ադրբեջանում 30 տարվա մեջ, ասի՝ եկեք Արցախի հայերին թողնենք հանգիստ ապրեն, եկեք առավոտից երեկո ատելություն չքարոզենք, իսկ մեր ԱԺ-ում այսքան կեղծ «խաղաղասերներ», իսկ իրականում ադրբեջանական թեզերի ջատագովներ և պաշտպաններ կան։

Վազգենն ասում էր` պատերազմն ու կռիվը ոչ ոք չի սիրում, բայց հարգել պարտավոր եք։ Ամեն դեպքում, այս բարդ փուլն էլ կանցնենք, կամք է պետք, համբերություն և ծրագրերի հստակություն»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին