Այսօր «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության Երևանի և Վանաձորի կենտրոնների շուրջ 300 երեխաներ և 100 միայնակ տարեցներ ստացան առաջին անհրաժեշտության սննդամթերքներով լի տոպրակներ: Կազմակերպությունը համավարակի պատճառով փակել է իր դռները, սակայն շարունակում է աջակցել իր շահառուներին:
Ինչպես միշտ, այսօր ևս սննդի փաթեթների տրամադրումն անցավ ՀՀ պարետի սահմանած անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ:
Այս անգամ նախաձեռնությանը միացան Օրրանի կորպորատիվ ընկերներն ու անհատ բարերարներ, որոնք արժանացան Օրրանի ընտանիքների խոր երախտագիտության խոսքերին:
Նրանց թվում են այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, որոնք տարիներ շարունակ աջակցել են Օրրանին և դարձել նրա մեծ ընտանիքի մասնիկը.
«ՎԻՎԱ-ՄՏՍ»,
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» Արմենիա ՓԲԸ,
«Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ,
«Գրանթ Թորնթոն» ՓԲԸ,
Մարիաննա Ջաղացպանյան:
Համավարակի թողած խոր ազդեցությունն առավել ակնհայտ է առանց այդ էլ դժվար պայմաններում ապրող մարդկանց կյանքում: Օրրանը, իր բարերարների աջակցությամբ, իր պարտքն է համարում այս օրերին կանգնել իր ընտանիքների կողքին: